Գաբի Գալոյան . «Երգը սրտիս տրոփյունն է , ժողովրդական երգը արյունն ու ավիշը »
VIDEOԱղջկական քնքուշ , հմայիչ կերպարի ներսում հուժկու , հզոր ձայնով երգչուհի է Գաբի Գալոյանը , ում մուտքը երգարվեստ սկսվեց բուռն քննարկումներով ու կանխատեսումներով:
Խառնվածքով , տեսակով վերև բարձրացող անհատականություն , մասնագիտական կրթվածություն ունեցող երգչուհին անցավ ռուբիկոնը :
Բազմաթիվ համերգային շրջագայություններ, նոր գործընկերներ ու պրոֆեսիոնալ աճ : Ակնհայտ փաստեր , երբ ուսումնասիրում և ամփոփում ես նրա աշխատանքային մեկ տարին:
Բեմի բոլոր պահանջները բավարարող երգչուհին 2017 թ- ին հանդես եկավ «Հայաստան » նախագծով , որով գերեց , հմայեց երաժշտասեր հասարակությանը ու նույն ծրագրով դուրս եկավ հայրենիքի սահմաններից :
Վերջերս Գաբի Գալոյանը Լիբանանում էր , հետո ՌԴ - ում : Այս օրերին ԱՄՆ - ում գտնվող երգչուհին մարտի 25- ին առաջին անգամ կներկայանա ամերիկաբնակ հանդիսականին :
Ժողովրդական , ազգային , հայրենասիրական երգերի տոնին սպասող հանդիսատեսը իսկապես կվայելի երեկոն :
Պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանը ունենալով փայլուն պատմություն երաժշտական ասպարեզում վստահորոն ընտրել է այս երգչուհու կողքին լինելու , սատարելու գործը , քանզի երգարվեստում մնայուն անուն ունենալու , ժողովրդական .երգին նվիրյալ լինելու պահանջը այսօր առկա է սփյուռքում :
Past.am- ը փորձեց զրուցել երգչուհու հետ , ով հաճելիորեն զարմացրեց նաև իր գրագետ , կիրթ պատասխաններով :
Նոր եք վերադարձել համերգային շրջագայությունից ` Արաբական էմիրություններ , Բեյրութում , ապա ՌԴ , հանդիսատեսին սեր ու երգարվեստի գոհարներ տվեցիք , իսկ հոգևոր ինչ ստացաք :
Երգը սրտիս տրոփյունն է , իսկ ժողովրդական երգը արյունն ու ավիշը :
Ամեն անգամ բեմ բարձրանալիս ապրում եմ նույն զգացողությունը , որ առաքելությունս է օտարության մեջ ապրող հային անսպառ , չվերջացող էներգիա տալ, որի աղբյուրն ու ակունքը ժողովրդական , աղգային երգերի բաց շտեմարանն է : Թե Բեյրութում , թե Տուլա քաղաքում ստացել եմ շարունակական սեր , գորովանք , որը ոչ միայն իմն է , այլև այն բոլոր մարդկանց , ովքեր իմ կողքին են :
Մարտի 25 - ին ԱՄՆ - ում կներկայանանք համերգային ծրագրով , որի համար ջանք ու եռանդ չենք խնայել : Երևի բերկրանք ու գոհունակություն , ահա այս զգացողությունները կունենա հանդիսատեսը դահլիճից դուրս գալուց :