Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Շենքի ճակատի պահպանումն ու վրան նոր բանի կառուցումը ճիշտ միտում չէ»․ Մկրտիչ Մինասյան

SOCIETY

Մամուլում օրեր առաջ գրվել էր, որ պատմաբան Մայքլ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է այն շենքի լուսանկարը, որի բնակարաններից մեկում է ապրել է ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին (Պուշկին 4): Քաջազնունու տունը ճանաչվել է «գերակա հանրային շահ» և ենթակա է քանդման, գրում է Բաբայանը։

Մեզ նույնպես հետաքրքրեց, թե սա ինչ նոր որոշում է։ Սակայն, պարզվեց, որ սա նոր չէ, ավելի ստույգ՝ Պուշկինի 4 հասցեում տեղակայված շենքի՝ գերակա շահ ճանաչվելը նոր չէ։ Դա ըստ ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի, մի քանի տարի առաջ ընդունված որոշում է։

Past.am-ի հետ զրույցում ճարտարապետն ասաց, որ նախկին «հրշեջի շենքը» և ևս մի քանի շինություններ ևս, որոնք համարվում են հուշարձաններ, կառուցապատողները ներառել են իրենց նախագծերի մեջ։

«Նոր փոփոխության մասին խոսք չկա, կարծում եմ՝ ծրագիրը նույն կերպ մնացած կլինի։ Երևի հիմա այդ մասին գրողը նոր է իմացել, որովհետև շենքը գերակա շահ ճանաչվեց դեռևս երկու տարի առաջ։ Մարդիկ եկան այն եզրակացության, որ հուշարձան-շենքերը պետք է պահպանվեն, և դա ամենաողջամիտ որոշումն էր։

Այդ շենքն էլ, դեպոյի շենքն էլ է պահպանվելու, նոր բան չեմ տեսել։ Պարզ է, մարդիկ այնքան բան են տեսել, վախ կա իրենց մեջ, որ հերթական անգամ կարող է շենքը քանդվել»,- նշեց Մինասյանը։

Երևանում շատ շենքեր կան, որոնց ճակատները պահպանելով, կառուցվել են բարձրահարկ շենքեր։ Մեր հարցին, թե համահո՞ւնչ է համարում այդպիսի շենքերի ներքևի ու վերևի հատվածները կամ դրանք, ըստ իրեն, առհասարակ գեղեցի՞կ են, ճարտարապետը պատասխանեց, թե դա լավագույն տարբերակը չէ։

Ասում է, թե շենքեր կան, որոնց դեպքում թողած է միայն մեկ պատը, որպես հուշ, թե այդտեղ եղել է հին շենք։ Խնդիրը նրանում է, որ արդեն չեն կարողանում պահել և վրան նոր բաներ կառուցելու մեթոդը ցանկալի չէ։

«Ցանկալին այն է, որ կենտրոնում եղած, այն էլ՝ մեզ համար ոչ շատ շենքերը, որ 100-150 տարեկան են, կարելի է պահել, որովհետև բոլորին էլ հետաքրքիր է, թե քաղաքի կենտրոնը ինչպիսին է եղել։ Նրանք աշխատում են հնության հետքեր թողնել։ Հասկանում եմ՝ պահելը դժվար է, բայց ձեր ասածը՝ ճակատ պահելն ու վրան կառուցելը, ճիշտ միտում չէ»,- նկատեց նա։

Հարցին, թե ո՞րն է այս դեպքում ճիշտ լուծումը, պատասխանեց, թե լավ կլիներ, որ շենքն իր միջավայրով պահպանվեր․ «Բայց մենք մեծ բացեր ունենք։ Օրինակ, որոշ տեղերում այդ շենքերը ցեխից են արված, շատ դժվար է դրանք պահել, ընդհանրապես փոփոխություններ, վերանորոգումներ դժվար է անել։ Եվրոպական քաղաքներն ուրիշ են, նրանք անընդհատ փոխանցվելով մեկը մյուսին, կարողացել են պահպանել, պահել, աշխատել, ապրել դրանց մեջ։ Մեզ մոտ այդպես չի ստացվում, մենք միանգամից աղբանոցի ենք վերածում»։

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts