Մավր Մկրտչյանի նվերը սևուկ գեղեցկուհիներին . «Սևուկս չկա »
VIDEOՇոու բիզնեսի կնամեծար տղամարդիկ այսօր իրար հերթ չտալով շնորհավորեցին հայ մայրերին , իրենց սիրելի կանանց : Յուրահատուկ նվեր մատուցեց Մավր Մկրտչյանը` գեղեցիկ երգ նվիրելով սևուկ գեղեցկուհիներին :
Վերջերս երգիչը ակտիվ գործունեությամբ է աչքի ընկնում : Հունվար - փետրվար ամիսներին համերգային ծրագրով ներկայացավ ամերիկաբնակ հանդիսատեսին , պետք է նշենք , որ փետրվարի 4 - ի մենահամերգի տոմսերը դեռ օրեր առաջ սպառված էին :
Ի դեպ այդ օրերին Լոս Անջելոսում Մավրը ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը «Հեյ հոգի ջան » անվանումով : Պրեմիերան դեռևս չավարտված սիրված ժող .երգչի ձայնասկավառակի առաջին օրինակները մեծ արագությամբ սպառվել էին ( ի դեպ երկրպագուները կարող են դիմել նրան անձնական նամակով , կամ ձայնասկավառակը գնել համացանցի միջոցով ):
Օրերս Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ Մավր Մկրտչյանը կմեկնի Սան Ֆրանցիսկո , Բերկլիի համալսարանի դահլիճում կմասնակցի համերգային ծրագրի , կհնչեն Կոմիտաս , Հալաջյան , ինչպես նաև ֆոլկ մշակումներ , համաշխարհային խմբերգային ստեղծագործություններ:



1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



