Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում կարևոր ֆուտբոլիստ կդառնա «Արսենալ»-ի համար. Football. London
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը կարող է հաջորդ մրցաշրջանում կարևոր դեր խաղալ «Արսենալ»-ի կազմում:
Այս մասին գրում է Football.London-ը: Պարբերականը գրում է, որ հայ ֆուտբոլիստը 2018/19 մրցաշրջանում կլինի «Արսենալ»-ի կարևորագույն խաղացողներից մեկը՝ թեպետ Մխիթարյանը «զինագործներին» միացավ միայն հունվարին: «Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է, ով կարող է լավ սպառնալիք դառնալ «Արսենալ»-ի մրցակիցների համար»,-գրում է պարբերականը:
Ըստ Football.London-ի, հաջորդ մրցաշրջանում «զինագործները» կունենան հետևյալ մեկնարկային կազմը` Բեռնդ Լենո-Նաչո Մոնռեալ, Չագլար Սյոյունջյու, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Հեկտոր Բելյեռին-Գրանիտ Ջակա, Ժան Սերի-Ուսման Դեմբելե, Մեսութ Օզիլ, Հենրիխ Մխիթարյան-Պյեր Էմերիկ Օբամեյանգ:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



