Ֆիլիպ Մորրիսի նորաբաց IQOS խանութում կարելի է համալիր սպասարկում ստանալ
PHOTOՀունիսի 10-ից Երևանում գործում է մինիմալիստական լուծումներով ու խելացի դիզայնով տարբերվող ՖիլիպՄորրիսի IQOS նորարարական ապրանքատեսակի առաջին մասնագիտացված վաճառասրահը:
Շաբաթվա բոլոր օրերին բաց, ԴալմաԳարդենՄոլում տեղակայված 80 քառակուսիմետրտարածքովխանութըբաժանված է չորս հարմարավետ գոտիների: Ուսուցողական գոտին կներկայացնի իրական թութունի հետ միաձուլման արդյունքում ստացված սիներգիայի պատմությունը: Ուղեկցվող փորձարկման գոտում չափահաս ծխողներին կծանոթացնեն իրական թութունը նոր ձևով օգտագործելու ծիսակարգին։ Ապրանքային գոտում օգտվողները կվայելեն IQOS-ի ամբողջական փորձն ու կստանան համալիր սպասարկում: Վերջապես, Անհատականացման գոտում հաճախորդները հնարավորություն կստանան ընդգծելու իրենց սարքի յուրահատկությունը գերժամանակակից եւ գունագեղ աքսեսուարներով:
«IQOS-ը հասանելի է Հայաստանում այս տարվա մարտ ամսից։ Պետք է նշեմ, որ վաճառքի փաստացի վիճակագրությունը գերազանցեց մեր ամենախիզախ սպասելիքներն ու կանխատեսումները։ Առանց ծխի արտադրանքի պահանջարկը մի քանի անգամ գերազանցեց առաջարկը, ինչի արդյունքում, ինչ խոսք, եղան հերթեր ու որոշ խանութներում, որտեղ մենք ներկայացված ենք, ապրանքի ժամանակավոր բացակայության նախադեպեր։ Ներկայումս այդ խնդիրը լուծված է, և մենք անչափ երախտապարտ ենք մեր օգտվողներին համբերության ու վստահության համար», - ընգծեց Ֆիլիպ Մորրիս Հայաստանի ՆՌԱ ներդրման և շուկայավարման բաժնի կառավարիչՄարգարիտա Զակուսը։
ՖիլիպՄորրիսԻնթերնեյշնլը (PMI) նպատակ ունի ստեղծել առանց ծխի ապագա՝ մշակելով և վաճառքի հանելով այլընտրանքային ապրանքներ չափահաս ծխողների համար, ովքեր այլապես կշարունակեին ծխելը: PMI-ի ամենաառաջատար առանց ծխի ապրանքատեսակը՝ IQOS-ը, էլեկտրոնային սարք է, որը տաքացնում է «HEETS» կամ «HeatSticks» կոչվող հատուկ նախագծված ծխախոտի հատիկներն այրման մակարդակից ավելի ցածր ջերմաստիճանում՝ ծխի փոխարեն առաջացնելով գոլորշի: IQOS օգտագործելու արդյունքում մոխիր չի առաջանում.