Գալա. Սալվադոր Դալիի ռուս մուսայի առեղծվածը
LIFEԵլենա Դյակոնովան, նույն ինքը՝ Գալան, իսկական femme fatale էր: Նրա հմայքի գաղտնիքը մինչ օրս չեն կարողանում հասկանալ: Նա գեղեցիկ չէր, սակայն կարողանում էր ինտուիտիվ կերպով տղամարդու մեջ գտնել աստվածային տաղանդի կայծը: Նա պատմության մեջ մնաց միայն այն բանի շնորհիվ, որ եղել է Սալվադոր Դալիիկինն ու մուսան: Նկարիչը նրան նկարում էր ողջ կյանքում՝ չդադարելով նրանով հիանալ,-գրում է Past.am-ը: 
Գալայի ռուսական կյանքի մասին քիչ բան է հայտնի: Ծնվել է Կազանում, ստացել է լավ կրթություն: Հիանալի հասկանում էր արվեստը, լավ խոսում էր գերմաներեն ու ֆրանսերեն: 1912թ. նրան ուղարկեցին Շվեյցարիա՝ բուժվելու տուբերկուլյոզից, որտեղ էլ ծանոթացավ ֆրանսիացի պոետ Պոլ Էլյուարի հետ, սիրահարվեց նրան ու 4 տարի անց գնաց նրա մոտ Փարիզ: 
Սկանդալներն ու միֆերը Գալայի կյանքի անբաժան մասն են: Երբ Դալին հանդիպեց Գալային, նա ամուսին ուներ ու բազմաթիվ սիրեկաններ, բացի այդ՝ Դալիից մեծ էր 10 տարով: Գալան ասում էր, որ իր ամուսինը՝ Էլյուարը տաղանդ է, Դալին՝ հանճար ու գնաց Դալիի մոտ՝ առանց մտածելու:
«Ես սիրում էի Գալային մորիցս ու հորիցս ավելի, ավելի շատ քան Պիկասոյին, քան փողը»,- ասում էր Դալին: 
Միասին ապրելով 1929-ից՝ նրանք գրանցեցին իրենց ամուսնությունը 1934թ., հարսանիք արեցին 1958-ին՝ Գալայի առաջին ամուսնու մահից հետո: Նրանք շատ էին ճանապարհորդում ու ունեին ազատ հարաբերություններ:




