Նարինե Դովլաթյանն անակնկալ ունի իր երկրպագուների համար
LIFELife.panorama.am-ը գրում է.
Նարինե Դովլաթյանը անակնկալ ունի իր երկրպագուների համար: ԵրգչուհինLife.panorama.am-ին տեղեկացրեց, որ շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը.
«Նոր երգս արդեն պատրաստ է, որի երաժշտության հեղինակը ես եմ, ի դեպ, այն գրել եմ մոտ երկու շաբաթ առաջ, իսկ նոր երգիս խոսքերը ընդամենը 15 րոպեում գրել է շատ տաղանդավոր դիջեյ Lucy Sówa-n. այս անգամ էլ երգս կլինի անգլերնով»,- նշեց Նարինե Դովլաթյանը:

Երգչուհին պատմեց, որ նոր երգի գործիքավորման աշխատանքներով կզբաղվի Նիկ Եգիբյանը. «Երբ երգս արդեն պատրաստ էր, հանդիպեցի տաղանդավոր երաժիշտ Նիկ Եգիբյանի հետ, նրա մոտ նվագեցի երգիս մեղեդիները, ինչը նա միանգամից հավանեց, արդյունքում որոշեցինք համագործակցել: Նիկը շատ կարճ ժամանակահատվածում գործիքավորումն արեց, իսկ ես էլ ընդամենը մեկ, երկու անգամ երգելուց հետո ձայնագրվեցի: Այսինքն՝ ամեն բան շատ արագ ստացվեց, բայց դրանից որակը չտուժեց, ավելին ասեմ, ամեն բան կատարել ենք հնարավորինս բարձր որակով, որպեսզի այն դուր գա իմ երկրպագուներին»,- պատմեց Նարինեն:

Այս շրջանում երգչուհին զբաղված է նոր երգի համար տեսահոլովակի նախապատասրատական աշխատանքներով. «Հիմա կատարվում են բոլոր անհրաժշետ նախապատրաստական աշխատանքները, դեռեւս չեմ ուզում բացահայտել ռեժիսորին, բայց մենք բոլորս ջանք չենք խնայում, որպեսզի ստանանք հետաքրքիր եւ յուրօրինակ աշխատանք,- նշեց Նարինե Դովլաթյանն ու հավելեց,- չեմ ուզում կոնկրետ ժամկետներ նշել, բայց հուսամ, որ այն շատ չի ուշանա»:




.jpg)
.jpg)
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



