Հայտնի է, թե ինչն է կնոջը հունից հանում
LIFEBlog.1in.am- ը գրում է.
Գրկախառնություն և հարմարավետ ներքնազգեստ. ահա, թե ինչ է հարկավոր կնոջը երջանկության համար: Սակայն գոյություն ունեն առօրյա այնպիսի տհաճ երևույթներ, որոնք կարող են կնոջը հունից հանել:
Գիտնականների կողմից տրված ցանկն այսպիսին է. նեղ ճտքավոր կոշիկը դժվարությամբ հանելը, մանկական խաղալիքը ոտքի տակ ընկնելը, բանկոմատի մոտ առկա հերթը, տրանսպորտում ոտքերն իրարից հեռու դնող տղամարդիկ, վերջին կաթը խմող ընտանիքի անդամները, տղամարդիկ, ովքեր դատարկ շշերը դեն չեն նետում, այլ նորից սառնարանում են դնում, հագուստի վրայի պիտակները, շարժասանդուղքին կանգնած և ճանապարհը փակող մարդիկ, լիմոն ճզմելու ժամանակ աչքի մեջ լցվող հյութը, դեռևս չչորացած եղունգների լաքի վրա աղվամազի հայտնվելը, խոշոր գնումների ժամանակ փոքր տոպրակների տրամադրումը, լիցքավորում չունեցող մարտկոցները, գիշերը ափսեները լվանալու մեքենան միացնելը մոռանալն ու առավոտյան կեղտոտ սպասք հայտնաբերելը, պայուսակի կանթերի ուսից ընկնելը, հեռախոսի երկարատև լիցքավորումը, մյուս վարորդի անշնորհակալ լինելը, քամուց մազերի տատանումը և այլն:



