Yerevan, 17.May.2026,
00
:
00
BREAKING


Երևանում պապը «կիսլատա» է լցրել երեխային տեսակցելու համար իրենց տուն եկած հոր դեմքին

LIFE

Blognews.am-ը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ընթանում է Աշոտ Սուքիասյանի գործի դատական քննությունը:

62-ամյա Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար:

Տուժողը ամբաստանյալի դստեր նախկին ամուսինն է:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 6-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Աշոտ Սուքիասյանի տուն  է գնացել նրա նախկին փեսան՝ Արտակ Ա.-ն՝ երեխային տեսակցելու նպատակով:

Երեխան քնած է եղել: Աշոտ Սուքիասյանը փեսային առաջարկել է իջնել նկուղում գտնվող իր արհեստանոց: Այնտեղ նրանք սուրճ են խմել, զրուցել են:

«Ելնելով նախկին փեսայի դրսևորած վարքագծից՝ Աշոտ Սուքիասյանն արգելել է Արտակին՝ այցելել իրենց տուն ու տեսակցել երեխային»:

Արտակը, ըստ մեղադրանքի, «արտահայտել է վիրավորական խոսքեր, որը վրդովեցրել է Ա. Սուքիասյանին»: Նա Արտակին ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ վերցրել է ծծմբական թթվով լի տարան ու թթուն լցրել է նախկին փեսայի դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Դատարան էր ներկայացել տուժած երիտասարդը: Նրա դեմքը ակնհայտ կրում էր ծծմբաթթվի ավերիչ ազդեցությունը: Մի աչքը  չկար… Շատ ծանր էր նայել թթվի այրվածքներից աղճատված երիտասարդ դեմքին…

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ ծծմբաթթվից վնասվել են տուժողի դեմքը, աչքերը, պարանոցը, վերին վերջույթները՝ մարմնի 20 %-ին 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ է պատճառվել:

Դեպքի արդյունքում ծծմբաթթվից վնասվել է նաև թթուն լցնողը՝ Աշոտ Սուքիասյանը: Նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Մինչև տուժողի հարցաքննության անցնելը՝ մեղադրողը հրապարակեց գործում առկա մի քանի փաստաթղթեր, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները:

Մեղադրողը հայտարարության կարգով հայտնեց նաև, որ տուժողի նկատմամբ քրեական գործ կա հարուցված՝ նախկին կնոջը ծեծելու մեղադրանքով: Այս գործի վարույթը սկզբում կարճվել էր, բայց նախկին կնոջ բողոքի հիման վրա քրեական գործը նորից հարուցվել է:

Տուժող Արտակ Ա.-ն ասաց, թե ցանկանում է ցուցմունք տալ: 36-ամյա Արտակն աշխատում է բանկում:

Նա հայտնեց, թե ամբաստանյալի դստեր հետ ամուսնացել է 2012 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում 2014 թվականին ծնվել է իրենց դուստրը:

2015 թվականի հունվարի 13-ին ինքը կնոջն ու երեխային տարել է նրա հայրական տուն՝ իրենց տանը առաջացած իրավիճակի պատճառով՝ տատը հիվանդացել էր, ելումուտն իրենց տուն շատացել էր, բացի այդ շատացել էին նաև իրենց ներընտանեկան վիճաբանությունները:

Տատիկը մահացել է: Նրա քառասունքից հետո՝ փետրվարի երկրորդ կեսին ինքն ու կինը որոշել են վերջնականապես բաժանվել:

Տուժողը հայտնեց, թե չնայած բաժանությանը, ինքը հաճախ է այցելել իր դստերը, նրան դուրս է բերել զբոսանքի: Երեխայի հետ շատ կապված է եղել:

Նախկին կնոջ ընտանիքում, ըստ տուժողի, ինքն ամենալավ հարաբերությունների մեջ եղել է հենց նախկին աներոջ հետ: Նույնիսկ բաժանությունից հետո աներն իր հետ պայմանավորվել է, որ լավ հարաբերությունները պահպանեն: Դեպքից հինգ-վեց օր առաջ Աշոտն իրեն ասել է՝ դու լավ ընկեր ես, ուղղակի սենց ստացվավ: Ինքն էլ պատասխանել է՝ ոչինչ, լավ կլինի:

Ըստ տուժողի՝ եթե անգամ նախկին կինը կամ զոքանչը խոչընդոտներ են ստեղծել իր ու երեխայի հանդիպման համար, ինքը դիմել է Աշոտին, նա հարթել է: Վիճաբանությունների ժամանակ նա միջամտել ու իրենց հանդարտեցրել է…

Տուժողն ասաց, թե ինքն ամեն ամսվա 6-ին նվերով պարտադիր այցելել է երեխային, դա նրա ծննդյան օրն է:

Այս անգամ էլ հուլիսի 3-ին կամ 4-ին ինքը զանգել է նախկին կնոջը, հետաքրքրվել է՝ երեխան ինչի՞ կարիք ունի: Տակդիրներ է գնել, խաղալիք:

Հուլիսի 6-ին աշխատանքից մի քիչ շուտ է դուրս եկել, երեխայի նվերները վերցրել ու գնացել է Աշոտ Սուքիասյանի տուն:

Իրեն ասել են, որ երեխան քնած է: Ինքը բազկաթոռին է դրել բերած նվերները, դուրս է եկել ծխելու:

Աշոտը նույնպես դուրս է եկել, իրեն առաջարկել է իջնել նկուղ՝  արհեստանոց՝ իրար հետ սուրճ խմելու:

Իջել են: Նստել են արհեստանոցի սեղանի մոտ: Սուրճը եփել է Աշոտը:

Ըստ տուժողի՝ հիմնականում խոսել է Աշոտը, ինքը եղել է լսողի դերում: Սուրճ են խմել: «Նորմալ խոսում էինք… Մեկ էլ Աշոտն ասաց՝ էս էրկու օրվա մեջ թաղայինը քեզ կզանգի…»:

Աշոտը, տուժողի խոսքերով՝ ասել է, թե թաղայինին դիմել են՝ ասելով, թե նա այցելում է իրենց, անհանգստացնում է: Բացի այդ՝ Աշոտն ասել է, թե դատարան էլ են դիմելու՝ բնակտարածքի պահանջով: Հետո Աշոտը, ըստ տուժողի, ասել է. «Էրեխու վրա հույս մի դիր: Ինքը քեզ վաղը ջուր տվողը չի…»:

Տուժողն ասաց, թե ինքը հանգիստ է վերաբերվել այս խոսքերին, պատասխանել է, թե թաղայինին ու դատարան դիմելը նրանց իրավունքն է, իսկ ինքն իր երեխային այցելում է ո՛չ մի բաժակ ջրի համար:

Ըստ տուժողի՝ ինքն Աշոտին որպես ծնողի է ընդունել: Աշոտն էլ իրեն ասել է՝ քեզ տղուցս շատ եմ սիրում: Եթե Աշոտն իր վրա գոռար, ինքը նրան չէր պատասխանի…

Ըստ տուժողի՝ ինքը նայել է ժամացույցին, ասել է՝ պիտի գնամ, պապիս ծնունդն է: Ինքը ոտքի է կանգնել, կանգնել է նաև Աշոտը: Ինքը սեղանից վերցրել է ծխախոտն ու վառիչը:

Աշոտն ասել է՝ քեզ համար նվեր ունեմ: Դարակի վրայից վերցրել ու իրեն է մեկնել բանալու պես մի իր: Ինքը հասկացել է, որ դա գինու բացիչ է, ասել է՝ հիմա հարմար չի, հետո կվերցնեմ, ու չի վերցրել բացիչը:

Հետո Աշոտը, ըստ տուժողի, հարցրել է՝ հիմա՞ ես գնում, ինքը կարճ պատասխանել է՝ հա: Աշոտը շրջվել է, երկու սեղանների արանքում կռացել, ինչ-որ բան է վերցրել, հետո բարձրացել է, կիսաշրջված դիրքից ինչ-որ բան է արագ լցրել իր վրա ու ասել է. «Ա՛ռը քեզ»:

Տուժողն ասաց, թե ինքը չի հասկացել՝ ինչ լցրեց: Իր համար այնքան անսպասելի էր դա, որ նույնիսկ չի պաշտպանվել, չի փորձել խույս տալ, գոնե ձեռքերով փակել դեմքը: Զգացել է, որ «կիսլատա» կարող է լինել, սկսել է հայհոյել, ասել է. «Էս ի՞նչ ես անում, ա՛յ դիշովկա»:

Տուժողի ասելով՝ Աշոտը վազելով հեռացել է, նա ոչ մի բառ չի ասել: Ինքը գնացել է նրա հետևից ու հայհոյանքներ է տվել:

Աշոտը մտել է տուն: Փակե՞լ է դուռը, թե՞ ոչ՝ չգիտի՝ դռան վրա նաև վարագույր էր կախված, ինքն էլ արդեն լավ չէր տեսնում, հատկապես՝ ձախ աչքով:

Ինքը չի համարձակվել Աշոտի հետևից տուն մտնել՝ հանուն իր երեխայի անվտանգության՝ կիսլատան շատ վտանգավոր է: Ինքը զգացել էր ծանր հոտը. «Վրիցս շռռում էր կիսլատեն… սաղ քայքայվում էր, շորերս կպել էին վրես կլեյի նման…»:

Տուժողն ասաց, թե մի քիչ կանգնել է դրսի «սկամեյկայի» մոտ, նորից ձայն է տվել Աշոտին, հայհոյել է: Հասկացել է, որ Աշոտը դուրս չի գա: «Նա սպասում էր ավարտին, սպասում էր, որ ես ընկնելու եմ, ինքը մոտենա, իր գործողությունը կատարի, հետո ոնց ուզենա՝ ներկայացնի… Դրա համար էր ասում՝ «նվեր ունեմ քեզ համար»: Եթե գինու բացիչը վերցնեի, իմ ձեռքում լիներ, ինքն իր ուզածը կասեր… Իսկ մեր տանը մեծեր կան, ում ես եմ խնամել, բայց հիմա նրանք են ինձ խնամում…»:

Տուժողն ասաց, թե մի քիչ հեռացել է, հեռախոսը հանել ու մեծ դժվարությամբ հավաքել է շտապօգնության համարը: Օպերատորը սկսել է շատ հարցեր տալ: Ինքը ցանկացել է, որ շուտ գան, ասել է՝ կիսլատա են լցրել վրաս, հետո՝ կիսլատա է լցվել վրաս, վառվում եմ, շուտ արեք՝ եկեք…

Տուժողն ասաց, թե փողոցում տղաներ կային, իրեն էին նայում: Ինքը հարցրել է՝ վիճակս լավ չի՞, տղե՛րք, ասել են՝ լավ չի: Նրանք օգնել են իրեն, հանել են վերնաշապիկը: Տուժողը նշեց, թե ինքը չգիտեր՝ հաստատ ի՞նչ է լցրել Աշոտն իր վրա, ջուր կարելի՞ է էդ նյութի դեպքում, ո՞րն է առաջին օգնությունը:

Շտապօգնությունը եկել է, տուժողը փողոցում է հանդիպել, նստել է մեքենա: Զանգել է նախկին կնոջ հեռախոսին: Բավական ուշացումով պատասխանել է հարևանուհին, հարցրել է՝ ո՞նց ես, Արտա՛կ ջան: Ինքը հարցրել է՝ ի՞նչ նյութ է լցվել իր վրա: Հարևանուհին որոշ ժամանակ անց պատասխանել է՝ ռաստվարիտել: Բայց ինքն արդեն գիտեր, որ կիսլատա է եղել…

«Սաղ ծրագրավորված էր Աշոտի կողմից… Վիճաբանություն չի էղել, բարձր էլ չենք խոսել… Ես լավ եմ խոսել իր հետ, ինքը կիսլատա է լցրել վրաս … Ես հետևից գնում ու հայհոյում էի, ինքը ոչ մի բան չէր պատասխանում… Իմ համար ամեն բան պարզ ա… Գլխիս մեջ չի տեղավորվում՝ ո՞նց կարար սենց ըլներ… Թող հաներ դանակն ու խփեր… Խի՞ ինձ հետո գոնե օգնություն ցույց չտվեց, առերեսման ժամանակ էլ ասեց՝ իմ սկոռին դու ես նստել: Ես չգիտեի, որ իրա համար էլ են սկոռի կանչել, որ իրան էլ ա սկոռի պետք էղել… Նա էս արարքը կատարել ա, որ չանհանգստացնեմ իրենց, իմ էրեխին չկարենամ տենամ…»:

Տուժողը, պատասխանելով իր ներկայացուցչի հարցին, ասաց, թե ամբաստանյալի կողմից որևէ օգնություն չի ստացել, կարեկցանքի չի արժանացել: Առերեսման ժամանակ նախկին կինը արցունք է թափել, ինքը մտածել է՝ գոնե մի հոգի չէր ուզում, որ սենց լինի…

«Աշոտը նախկինում ինձ ասում էր՝ սա՛ռը մտածի, սրտով մի՛ մտածի… Ինքը էդքան սառն ա մտածել, ես էդպես չէի կարա…»:

Դատական նիստի ընդմիջմանը տուժողը դահլիճ մտած նախկին կնոջը հարցրեց երեխայի մասին, հարցրեց՝ ինչի՞ կարիք ունի երեխան, ապա ասաց, թե ուզում է երեխային տեսնել. «Ինձ կճանաչի՞, որ տեսնի… Չէ՜, ո՞նց կճանաչի…»:

Տուժողի հարցաքննությունը չավարտվեց: Հաջորդ դատական նիստին նրան հարցեր կտան ամբաստանյալի շահերի պաշտպաններն ու ամբաստանյալը: Վերջինս տուժողի ցուցմունքը լավ չէր լսում, բայց անընդհատ դժգոհում էր, որ նա ճիշտ չի ասում…

Ամբաստանյալը նայում  էր տուժողի աղճատված դեմքին ու դժգոհում էր նրա ցուցմունքից…

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia