Yerevan, 17.May.2026,
00
:
00
BREAKING


Կենդանակերպի ո՞ր նշաններն են իրենց ձգում փողը

LIFE

Հարուստ լինելը հաճելի է: Որքան էլ պնդեն, որ աղքտությունը թերություն չէ, այդուհանդերձ, քեզ ավելի լավ ես զգում, երբ գրպանումդ փող կա, քան առանց դրա: Սակայն, չգիտես ինչու, ոմանց փողն ինքն է ընդառաջ գնում, իսկ մյուսները ծանր աշխատանքով ծայրը-ծայրին են հասցնում:

Այդ հարցի պատասխանը մադիկ հնագույն ժամանակներից փորձել են ստանալ երկնքից: Բոլոր ժամանակների աղտղաբանները մանրակրկիտ հետևել են աստղերի և մոլորակների դասավորվածությանը՝ փորձելով որոշել մարդու ճակատագիրը՝ ըստ նրա կենդանակերպի նշանի: Եվ, իրոք, ատսղաբանությանը կարելի է հավատալ, թե ոչ, սակայն փաստ է, որ Ցուլերը, որպես կանոն, այն մարդիկ են, ովքեր փողատեր են: Իսկ ահա Կուսյերի բախտն այդ առումով չի բերել: Եթե հավատալու լինենք աստղերին, Կույսերը պատրաստ են ժրաջան աշխատել, սակայն բոլորովին չեն կարողանում իրենց աշխատանքի դիմաց պահանջել քիչ թե շատ արժանապատիվ վճար: Իսկ Կույսը ֆինանսական առումով երբեք էլ կենդանակերպի ամենավատթար նշանը չէ:

Այս ամենով հանդերձ, տրամաբանական հարց է ծագում. իսկ ի՞նչ անի այն մարդը, ով ծնվել է ոչ ամենահարուստ նշանի տակ: Մի՞թե նրա ճակատագիրն է ողջ կյանքը ծայրը ծայրին հասցնելը: Պարզվում է, որ ամեն ինչ այդքան մռայլ չէ, և այդ առումով աստղաբանների հետ համամիտ են նաև հոգեբանները: Հարցն այն է, որ ասղաբանների կարծիքով, Կենդանակերպի նշանը ճակատագրի կանխորոշումը չէ, այլ բնավորության որոշակի հատկանիշներ, որոնք մարդու մեջ դրվում են ի ծնե: Այսինքն, եթե դուք ցանկանում եք հաղթահարել ձեր աստղագուշակի այս կամ այն բացասական ազդեցությունը, ապա չպետք է պայքարեք Ճակատագրի դեմ, այլ «ընդամենը» հարկ է ինչ-որ բան փոխեք ձեր մեջ: Անշուշտ, դա անելը հեշտ չէ, սակայն յուրաքանչյուրի ուժերին հարիր:

600x580

Այդ մասին են վկայում նաև հոգեբանները. միևնույն պայմաններում մի մարդը կարող է կուտակել մեծ կապիտալ, իսկ մեկ ուրշը՝ սնանկանալ: Սակայն, եթե նա, ով անակրող է գործարարության մեջ, գիտակցի իր սխալները, եթե նա սկսի աստիճանաբար փոխել իր բանվորությունը՝ հետևելով և ընդօրինակելով հաջողակ մարդկանց փորձը, ապա ժամանակի հետ նրան ոչինչ չի խանգարի դառնալ լավ գործարար:

Հենց այդ պատճառով է աստղաբանների գլխավոր կանոնը հնչում այսպես. «Աստղեր ուղղորդում են, բայց չեն պարտադրում»:

Այդ իմաստով ձեր Կենդանակերն անփոխարինելի օգնական է. այն օգնում է, որ ինքներդ ձեզ նայեք կողքից, գնահատեք ձեր ուժեղ ու թույլ կողմերը և գործեք՝ դրանից ելնելով: Հետևելով ձեր աստղագուշակին, դրանցում դուք կարող եք խորհուրդներ գտնել, թե ինչպե՞ս առավելագույն շահեկան կերպով օգտագործեք Կենդանակերպի ձեր նշանի առավելությունները և դրա ո՞ր թերությունների վրա ուշադրություն դարձնեք: Այդ խորհուրդներին հետևելով դուք բոլոր հնարավորություներն ունեք հասնելու բարգավաճման և հարստության:

Կենդանակերպը և փողը. Խոյ
( 21.03-20.04)

Խոյը փողին վերաբերվում է հանգիստ, այն նա համար ինքնանպատակ չէ, այլ ընդամենը միջոց՝ իր նպատակներին հասնելուն օգնող: Փողի նկատմամբ Խոյի հանգիստ վերաբերմունքն արտահայտվում է այն փաստում, որ ընտրություն կատարելով փառքի և փողի միջև, նա գրեթե անվերապահ ընտրում է փառքը: Թեև, կարիերայում Խոյի հավակնություններն անդրադառնում են նաև նրա ֆինանսական բարեկեցության վրա: Խողը կարողանում է ոչ միայն լավ աշխատել, այլև լավ վաստակել:

Կենդանակերպը և փողը. Ցուլ
(21.04-21.05)

 

Ցուլը կենդանակերպի շատ փողոտ և նպատակասլաց նշաններից մեկն է: Բարեկեցությունը և սեփականատիրությունը Ցուլի մոտ առաջին տեղերում են: Կյանքում նրա համար շատ կարևոր են վաստակը, հարմարավետությունը, բարեկեցությունը և վաղ, թե ուշ նա հասնում է այդ նպատակին՝ կուտակելով ոչ քիչ կապիտալ: Դժվար աշխատանքի շնորհիվ դառնալով զգալի կարողության տեր, Ցուլը հակված չէ փողը քամուն տալուն: Նա ժլատ չէ, սակայն հաշվենկատ է և միշտ փողը ծախսում է խելամտորեն:

Կենդանակերպը և փողը. Երկվորյակ
(22.05-22.06)

Փողին, ինչպես նաև իրենց կյանքում ամեն ինչին, Երկվորյակները վերաբերվում են՝ կախված իրենց փոփոխական տրամադրությունից: Ինքնըստինքյան, փողը նրանց համար ինքնանպատակ չէ, սակայն դրանից նրանք ստանում են ազատության զգացողություն և հնարավորություն՝ բավարարելու նորարարության նկատմամբ իրենց հավերժական ձգտումը՝ ճանապարհորդել, նոր կերակրատեսակներ փորձել, գնումներ կատարել: Տրամադրությունից կախված Երկվորյակները կարող են մեկ քամուն նետել փողը՝ անիմաստ ծախսեր կատարելով, մեկ խնայել յուրաքանչյուր լուման: Վերջինս նրանց մոտ պատահում է ավելի հազվադեպ:

Կենդանակերպը և փողը. Խեցգետին
(23.06-23.07)

Խեցգետինը շատ խնայողական է և այդ իսկ պատճառով՝ Կենդանակերպի ամենափողոտ նշանն է։ Նա իր առջև խնդիր չի դնում փող կուտակել, որպեսզի հետագայում ճոխ կյանք վարի։ Փողը, նրա ընկալմամբ, պահուստ է, ապահովագրություն, որն անպայման պետք է պահել «սև օրվա»  համար։ Ճիշտ է, այդ ապահովության ստեղծման համար Խեցգետինը հաճախ կորցնում է չափի զգացողությունը, ծայրահեղության մեջ ընկնում, այնպես որ նրա խնայողականությունը կենցաղում հաճախ սահմանակցում է ժլատության հետ։ Այսպես, թե այնպես, շնորհիվ իր հեռատեսության, Խեցգետինը ժամանակի հետ դառնում է ֆինանսական շոշափելի կարողությունների տեր։ Դրա հետ մեկտեղ կարող եք վստահ լինել, որ նա իր խնայողությունների պահպանման համար ընտրել է ամենաապահով եղանակը, և ոչ մի ճգանժամ նրա համար սարսափելի չէ։

Կենդանակերպը և փողը. Առյուծ
(24.07-24.08)

Առյուծը մաքսիմալիստ է և փողի առումով ևս նա հակված չէ չափավոր լինելու, ինչպեսև՝ մնացյալ ամեն ինչի պարագայում։ Նա սիրում է լիաթոք ապրել, թանկարժեք հագուստ հագնել, վերջին մոդելի մեքենա վարել։ Սովորաբար Առյուծի տունը հարմարավերության և ոչ համեստ ճոխության օրինակ է, իսկ նրա բազմաթիվ ընկերները և ծանոթները գիտեն, որ միշտ նրանից կարող են զգալի գումար պարքով վերցնել։ Եվ դա այն պարագայում, երբ Առյուծի դրամական միջոցները երբեք էլ անսահմանափակ չեն, և փողը աջ ու ձախ ցրելը նրան կարող է մեկ օր աղքատության դուռը հասցնել։ Այդուհանդերձ, ժրաջան Առյուծը սովորաբար արագ է գործերը կարգավորելու հնարը գնտում, որպեսզի հետագայում ևս իրեն ոչնչից զուրկ չպահի։

Կենդանակերպը և փողը. Կույս
( 25.08-23.09)

Փողի առումով Կույսերը բավականին խնայողական են։ Նրանց կյանքում անեն ինչ դժվարությամբ է տրվում, այդ իսկ պատճառով նրանք լավ գիտեն յուրաքանչյուր լումայի գինը։ Բացի այդ, կյանքի նկատմամբ Կույսի վերաբերմունքը չի ենթադրում «վարդագույն ակնոցներ»․ նա սթափ է նայում կյանքին և հասկանում, որ աղքատությունից ոչ ոք ապահովագրված չէ, իսկ հույսը պետք է միշտ քեզ վրա դնես։ Այդ իսկ պատճառով Կույսը կենցաղում կարող է իրեն սահմանափակել անգամ ամենամանր բաներում, միայն թե՝ «սև օրվա» համար հավաքի շոշոփելի անձեռնամխելի պահուստ։ Եթե անգամ Կույսը մեծ ժառանգություն ստանա, կարող եք վստահ լինել, որ նա կշարունակի փողը խնայողաբար ծախսել՝ ծանրութեթև անելով իր յուրաքանչյուր քայլը։ Այդուհանդերձ, Կույսին չի կարելի ժլատ համարել․ նա խնայողական է, սակայն սրտացավ և անհրաժեշտության դեպքում մտերիմ մարդուն դրամական օգնություն կցուցաբերի։

Կենդանակերպը և փողը. Կշեռք
( 24.09-23.10)

Փողի նկարմամբ Կշեռքները հաճախ դրսևորում են ոչ միանշանակ վերաբերմունք։ Իր փոփոխական բնավորության քմահաճույքներից կախված, նրանք կարող են մեկ խիստ խնոյողական լինել, մեկ էլ՝ չարդարացված մեծ ծախսեր անել։ Այդուհանդերձ, եթե չհաշվենք ծայրահեղությունները, ընդհանուր առմամբ Կշեռքներին բնորոշ է փողի նկատմամբ բավականին խելամիտ վերաբերմունքը․ նրանք գերադասում են գնել որակյալ ապրանք՝ ընդունելի գնով։

Կենդանակերպը և փողը. Կարիճ
(24.10-22.11)

Բնավորությամբ Կարիճը հաղթող է՝ ունակ իրենին հասնելու։ Նա անսահման վստահ է իր ուժերին և նպատակին հասնելու ճանապարհին կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ․ դրա հաշվին նա գրեթե միշտ ստանում է այն, ինչին ձգտում է։ Փողի հանդեպ Կարիճը բավականին հանգիստ է, սակայն սակավապետ նրան չես համարի՝ նա սիրում է հարմարավետություն (նույնիսկ՝ ճոխություն) և լիարժեքորեն կարող է գնահատել այն ազտությունն ու անկախությունը, որն ունի մեծ կարողությունների տեր մարդը։ Իր առջև հարստանալու նպատակ դնելով, Կարիճն անպայման դրան հասնում է։

Կենդանակերպը և փողը. Աղեղնավոր
( 23.11-22.12)

Աղեղնավորը թեթև է, ինչպես քամին․ աշխատանքում և փողի առնչությամբ դա նրա առավելությունն է, միաժամանակ՝  թերությունը։ Նույնիսկ նշանակալի փողեր աշխատելու պարագայում Աղեղնավորը ունակ է ապրել աշխատավարձից՝ աշխատավարձ։ Ֆինանսների նկատմամբ բավականին անխնա է, իսկ նրա շռայլությունն ու հոգատարությունը երբեմն սահման չեն ճանաչում։ Տրամադրությունից կախված նա կարող է քամուն նետել փողը, պարտք տալ պատահական ծանոթներին, շռայլ ձեռքով օգնել կարիքավորներին։ Այդպիսի բնավորությամբ հազիվ, թե հնարավոր լինի փող կուտակել, սակայն հաճախ ճակատագիրը ժպտում է կենսուրախ Աղեղնավորին, և փողն ինքն է ընդառաջ գնում նրան։

Կենդանակերպը և փողը. Այծեղջյուր
(23.12-20.01)

Փողին Այծեղջուրը վերաբերվում է չափազանց գործնական և խելամիտ։ Պատանեկության շրջանում, դեռևս չտիրապետելով ֆինանսական մեծ կարողությունների, նա կարող է ամենահամեստ կյանքը վարել հանուն այն բանի, որ ժամանակի հետ կուտակի զգալի կապիտալ։ Հետագայում աշխատանքային որորտում առաջընթացը, որպես կանոն, Այծեղջուրին դարձնում է շատ ապահովված մարդ, այդուհանդերձ, նա շարունակում է փողը ծախսել խելամտորեն։ Փողը քամուն տալը, առանց երաշխիքների պարտք տալը կամ, պարզապես, չմտածված ծախսեր անելն Այծեղջուրին երբեք չեն սպառնում։

Կենդանակերպը և փողը. Ջրհոս
(21.01-19.02)

Փողին Ջրհոսը բավականին հանգիստ է վերաբերվում։ Շնորհիվ իր ստեղծագործական, տաղանդավոր, սակայն ոչ այնքան գործնական բնավորության, նա կարող է թե հարուստ մարդ լինել, թե աղքատ։ Երկու դեպքում էլ նա չի դողա իր փողի վրա, սակայն շռայլ նրան նույնպես չես համարի։

Կենդանակերպը և փողը. Ձկներ
(20.02-20.03)

Ձկները շատ տաղանդավոր են, սակայն՝ ոչ գործնական․ կյանքում նրանք կարող են հասնել ամեն ինչի կամ ոչինչի։ Փողը Ձկների համար նպատակ չէ, այլ միայն միջոց։ Ընդ որում միջոց, որը շատ բանով չէ, որ կարող է հարստացնել նրանց առանց այդ էլ լի ներաշխարհը։ Հենց այդ պատճառով Ձկներն անտարբեր են փողի նկատմամբ, իսկ եթե ստացվում է այնպես, որ հարստանան, ապա նրանց սրտացավությունը արտահայտվում է առատաձեռնությամբ և բորեգործությամբ։

Աղբյուր` LADYNEWS.am

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia