ՀԱՄԱՍ-ի զինյալները հրթիռակոծում են Իսրայելի տարածքը
INTERNATIONAL NEWSՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածից շարունակում են Իսրայելի տարածքի հրթիռակոծումը. Նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ արձակվել Է արդեն 17 հրթիռ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Twitter-ում Իսրայելի բանակի պաշտոնական օգտահաշվում: Ավելի վաղ հաղորդվել Է հրթիռային 10 արձակումների մասին:
«Առավոտյան ժամը 5:15-ի դրությամբ Գազայի հատվածի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել Էր 17 հրթիռ: «Երկաթյա գմբեթը» որսացել Է դրանցից երեքը»,- հայտնել Է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը: Ինչպես նշվում Է, ստեղծված իրադրության կաակցությամբ փակվել Է Աշկելոնից Սդերոտ ձգվող իսրայելական երկաթգիծը: Նաեւ չեղարկված են պարապմունքները Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների դպրոցներում ու մանկապարտեզներում:
Ավելի վաղ իսրայելացի զինվորականները հայտնել են, որ Իսրայելի բանակի սպա Է զոհվել Գազայի հատվածում զինյալների հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Եվս մեկ սպա միջին ծանրության վերքեր Է ստացել: Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացրել Է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, Գազայի հատվածի տարածքում Իսրայելի հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում զոհվել են վեց պաղեստինցիներ: ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի տվյալներով՝ բախումներ են տեղի ունեցել Գազայի հատված իսրայելական դիվերսիոն խմբի ներթափանցման ընթացքում:
Գազայի հատվածի շրջանում իրադրության սրվելու կապակցությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանհայուն ընդհատել Է այցը Փարիզ, որտեղ մասնակցել Է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, եւ մեկնել Է հայրենիք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



