18-ամյա այս աղջկա խոստովանությունը պայթեցրեց համացանցը. ահա, թե ինչ է թաքնված այս գեղեցիկ լուսանկարների հետևում
LIFEԱյսօր ամենահայտնի սոցցանցերից է Ինստագրամը: Եթե երկու տարի առաջ միայն ապահովված ընտանիքների երիտասարդները կարող էին իրենց թույլ տալ սմարթֆոն ունենալ, ապա այսօր յուրաքանչյուրը կարող է դառնալ Ինստագրամի աստղ: Որպեսզի ուրշների վրա տպավորություն գործեն, մարդիկ ընկնում են ծայրահեղությունների մեջ, և Ինտագրամ-ֆիլտրի օգնությամբ ստեղծում են իդեալական նկարներ, որոնք շատ հեռու են իրականությունից:
Եվ այսօր մենք ուզում ենք խոսել սոցցանցերի մութ կողմերի մասին…
Այս 18-ամյա ավստրալացի փառամոլ աղջիկը՝ Էսսենա Օ’Նիլը, գրավել է Ինստագրամը մինչ նրա մեյնստրիմ դառնալը: Պարզվում է, որ դեռ դպրոցական նստարանին նստած, Էսսենան սկսել էր վարել անձնական բլոգ: Այդ ժամանակ նույնիսկ սեփական ալիք ուներ You Tube-ում:
Ամեն ինչ այնպես արագ էր տեղի ունենում, որ աղջիկը չնկատեց, թե ինչպես այդքան խորը տարվեց սոցցանցերով:
Էսսենան խոստովանում է. «Ես սիրահարված էի այն մտքին, որ կարող եմ ինչ-որ մեկին օգտակար լինեմ, և ես ուզում էի դուր գալ ուրիշներին»:
Նա այժմ ունի կես միլիոնից ավել հետևորդներ Ինտագրամում, և ավելի քան 250 000 հետևորդ You Tube-ում:
Էսսենային սկսեցին դիմել գովազդատուները: Թվում էր, թե այս աղջիկն ունի ամեն ինչ: Բայց Օ’Նիլի խոսքերով՝ ինքը երջանիկ չէր:
Ինչ-որ պահ գեղեցկուհուն այս ամենը ձանձրացրեց, և նա որոշեց վերանայել իր արժեքները:
«Ես կախված էի ուրիշների կարծիքից: Ինձ թվում էր, որ նկարներս հավանողների և տարածողների քանակը վկայում է այն մասին, թե որքան լավ են ինձ վերաբերվում մարդիկ: Ես չնկատեցի, թե ինչպես է սոցցանցն ամբողջովին իշխում իմ կյանքը: Ես չէի պատկերացնում իմ կյանքն առանց այդ ամենի»,- ասում է Օ’Նիլը:
Էսսենան արդեն ջնջել է իր էջերը, և պատրաստվում է դադարել You Tube-ում տեսանյութեր հրապարակելը:
Նա ջնջել է 2000 նկար Ինստագրամից:
Նա ասում է. «Ես չեմ ուզում, որ իմ հասակակիցները մտածեն, որ իդեալական կյանք է, որը պետք է նրանց ոգեշնչի և քաջալերի: Այն ինչ ես արել եմ, ունեցել է մեկ նպատակ՝ ուշադրություն գրավել»:
Օ’Նիլը ստիպված էր լինում մի քանի ժամ վատնել, որպեսզի հիասքանչ սելֆի աներ, որոնք բոլորին խելքահան կանեին:
Այս տեսանյութում Էսսենա Օ’Նիլը արցունքներն աչքերին խոստովանում է, թե որքան անիմաստ է դարձել իր կայնքը՝ սոցցանցերից կախվածության պատճառով:















