Կրիշտիանու Ռոնալդուն իր մասին ֆիլմի լոնդոնյան պրեմիերային է հայտնվել որդու հետ (լուսանկարներ)
LIFETert.am-ը գրում է.
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մեկ տարի ապրել է կինոխցիկների մշտական ներկայությամբ։ Դրանք նրան հետևել են ոչ միայն ֆուտբոլի դաշտում, այլև՝ տանը:
Եվ այդ ամենը հանուն նրա, որ անցյալ գիշեր լոնդոնյան Vue West End կինոթատրոնի հյուրերը կարողանան տեսնել «Ռոնալդու» վավերագրական ֆիլմը։
«Ոսկե խաղակոշիկի» տիրոջ համար կարևոր մարդիկ կարմիր գորգին քիչ չեն եղել։ Ֆուտբոլիստին շնորհավորելու էր եկել անգամ «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը։
Սակայն ամենակարևոր հանդիսականները ժամանել են ֆիլմի գլխավոր հերոսի հետ. նախ նրա մայրը՝ Մարիան, ապա 5-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը։




1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME
5
IDBank warns of scam calls impersonating pension funds



