Առաջին անգամ Հայաստանում նման սյուժեով կատակերգություն է պատրաստվում. Ռեժիսոր Կարեն Բաբաջանյանը՝ նոր արկածային ֆիլմի մասին
LIFEAysor.am-ը գրում է.
Դեկտեմբերի 24-ից մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Կարեն Բաբաջանյանի «Արամմա» արկածային կինոկատակերգությունը, որն իր տեսակով առաջինն է հայկական կատակերգական կինոշուկայում: Թե որքանով «Արամման» կդիմանա վերջին շրջանում միմյանց հաջորդող կատակերգական ժանրի ֆիլմերի մրցակցությանը՝ ցույց կտա ժամանակը: ![]()
«Նախ ասեմ, որ այստեղ մրցակցության խնդիր չկա, նախասիրության հարց է: Ֆիլմը հին վայրի ցեղի մասին է:Մինչ «Ես եմ» ֆիլմի ցուցադրվելը՝ մեզ շատ էին քննադատում, ասում, թե ինչպե՞ս են մեզ բանակի մասին լուրջ ֆիլմ վստահել: Սակայն ֆիլմի ցուցադրումից հետո բոլոր քննադատողները լռեցին, քանի որ տեսան, թե ինչ որակի ֆիլմ է: Հիմա էլ որոշել ենք առաջարկները չանտեսել և հումորային ֆիլմ նկարել՝ բայց չկրկնվելով: Թե ինչո՞ւ «Արամմա», ապա դիտելուց հետո պարզ կդառնա: Առաջին անգամ է, որ Հայաստանում նման սյուժեով կատակերգություն է պատրաստվում: Կարծում եմ, նորություն է հայկական հումորային կինոարտադրության մեջ ու հենց դրանով էլ դուրս է մրցակցությունից: Հավատացնում եմ, որ ուրախ ու հետաքրքիր կինո է, հանդիսատեսը գոհ կմնա: Մենք այժմ ձայնագրման ընթացքում ենք, և պատկերացրեք, նույն տեսարանները նայելով 100 անգամ՝ միևնույն է՝ ծիծաղում ենք»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Կարեն Բաբաջանյանը:

Նկարահանվել են Գոռ Հակոբյանը, Անդրանիկ Հարությունյանը, Մարիամ Ադամյանը, Ելենա Բորիսենկոն, Ժաննա Բուտուլյանը, Արթուր Մանուկյանը, Արսեն Օհանջանյանը, Ինդիրա Ռեյեսը՝ Կուբայից: Մեր այն հարցին, թե որքանով է կուբացի դերասանուհին տիրապետում հայերենին՝ մեր զրուցակիցը նշեց. «Ֆիլմը դիտելուց հետո հասկանալի կդառնա, որ այն լեզվային խնդիրներ չունի: Սակայն փակագծերը չեմ ցանկանում բացել, որպեսզի հետաքրքրությունը չկորչի: Բայց ասեմ, որ մենք արդեն ֆիլմի մասին նորություններ տրամադրող Fasebook-յան էջ ունենք»:



Ինչևէ, ֆիլմի պաստառից դատելով՝ քանի որ 6 դերասաններից միայն Գոռ Հակոբյանն է կոստյումով, կարելի է ենթադրել, որ քաղաքակիրթ պետության ներկայացուցիչը պատահմամբ հայտնվել է վայրի ցեղերի կղզում: Արդյոք շատ ֆիլմերի պես այս ֆիլմն էլ կնմանեցնենք արտասահմանյան որևէ ֆիլմի՝ այս դեպքում՝ «Ռոբինզոն Կրուզոյին»: «Պարտադիր չէ բոլոր ֆիլմերն իրար նմանեցնել: Օրինակ, «Ես եմ» ֆիլմը ո՞ր ֆիլմին է նման, չէ՞ որ բանակային թեմայով շատ կինոներ կան: Իհարկեմ, յուրաքանչյուրը փորձում է ֆիլմերի, ստեղծագործությունների մեջ ինչ-որ նմանություններ փնտրել, բայց դա չի նշանակում, որ նման են»,-հավատացրեց Կ. Բաբաջանյանը:
Նկարահանումներն իրականացվել են Տավուշի մարզում՝ Իջևանի շրջանի Անապատ (Լաստիվեր) հանգստի գոտում:
Շարունակությունն այստեղ:



