Yerevan, 17.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես նիհարել առանց դիետա պահելու

LIFE

Shabat.am-ը գրում է.

Սնվեք ավելի հաճախ
Սնվեք առնվազն 4 ժամը մեկ` համեմատաբար փոքր բաժիններով: Եթե դուք երկար ժամանակ քաղցած մնաք, ապա սովի զգացումը կստիպի ձեզ ուտել ավելին, քան անհրաժեշտ է ձեր օրգանիզմին և դուք ոչ միայն չեք նիհարի, այլև կգիրանաք:

Միշտ ընտրեք ավելի փոքր չափերի ափսե
Այս կանոնը շատերին է հայտնի, սակայն ոչ բոլորն են հավատում, որ այն աշխատում է: Իրականում, մեր ուղեղը նշանակալիորեն չի զգում ափսեների միչև եղած տարբերությունը, սակայն մեկ ափսե ուտելուց հետո հագեցվածության ազդակներ է տալիս: Այսպիսով` դուք ավելի շուտ եք հագենում, քիչ ուտում և նիհարում:

Օգտագործեք ցածր կալորիականությամբ սնունդ
Ռացիոնն ամբողջովին փոփոխել անհրաժեշտ չէ, ավելին` դա կարող է սթրեսի ենթարկել ձեր օրգանիզմը: Նիհարելու համար ուղղակի փոխարինեք ձեր սովորական ուտեստները պակաս կալորիականությամբ անալոգներով, օրինակ՝ փոխարինեք սովորական աղցանը առանց մայոնեզի աղցանով, կապուչինոյի փոխարեն ըմպեք էսպրեսսո և այլն: Տարբերությունը նկատելի է. եթե, օրինակ, 1 բաժակ էսպրեսսոյի էներգետիկ արժեքը 30 կկալ է, ապա կապուչինոյինը` 260 կկալ: Ցանկալի է օրական օգտագործել ոչ ավելին, քան 1200 կկալ:

Նույնիսկ ամենաօգտակար սնունդը կերեք փոքր բաժիններով
Նույնիսկ ամենաչգիրացնող սնունդը չափից մեծ քանակությամբ ուտելու դեպքում կարող է ոչ միայն չօգնել նիհարել, այլև ընդհակառակը` գիրացնել:
Օրինակ` մի կին նիհարելու համար սնվել է միայն յոգուրտով և մրգային աղցանով, սակայն նիհարելու փոխարեն ավելի է գիրացել: Պատճառը հետևյալն է. յուրաքանչյուր անգամ սնունդ ընդհունելիս նա կերել է 6 բաժին յոգուրտ և 1 աման մրգային աղցան: Մրգերը պարունակում են բավականին մեծ քանակությամբ շաքար, իսկ յոգուրտի (ոչ յուղազրկված) 6 բաժինը պարունակում է մոտ 150*6 = 600 կկալ:

Նախաճաշին նախապատվությունը տվեք սպիտակուցներին
Նախաճաշի կերակուրն ընտրելիս նախապատվություն տվեք սպիտակուցային սննդին, քանի որ գիտնականներն ապացուցել են, որ միևնույն քանակությամբ օգտագործելու դեպքում սպիտակուցային սնունդը ավելի շատ է հագեցնում սովի զգացումը: Այսպիսով, կստանաք անհրաժեշտ էներգիա, կմնաք կուշտ և ավելի քիչ ուտելիքի պահանջ կունենաք ճաշին, քիչ կուտեք և կնիհարեք:

Պատրաստեք ավելի շատ ապուրներ
Ապացուցված է, որ եթե, օրինակ, նույն քանակությամբ հավի միսը տապակելու փոխարեն պատրաստեք ապուր, ապա երկրորդ տարբերակում սնունդը ավելի դանդաղ կընկալվի: Այսպիսով, դուք ավելի քիչ կուտեք և կմնաք հագեցված: Սակայն այս տարբերակով չարաշահել պետք չէ: Որպեսզի պահպանեք ատամների և մարսողական համակարգի առողջությունը, օգտագործեք նաև կոշտ սնունդ: Պետք է մտածել ոչ միայն նիհարելու, այլև ձեր առողջության մասին:

Կերեք ավելի քիչ տեսակի կերակուրներ
Եթե ուզում եք նիհարել, սեղանին մի դրեք մեծ քանակությամբ տարբեր տեսակների կերակուրներ, քանզի ձեր մոտ ցանկություն կառաջանա դրանցից յուրաքանչյուրը համտեսելու: Սակայն, պետք չէ երկար ժամանակ սնվել միանման ուտեստներով, որովհետև ձեր օրգանիզմին անհրաժեշտ է նաև ուտեստների զանազանություն:

Օգտագործեք ցածր յուղայնությամբ կաթնամթերք
Կաթնային ապրանքները պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, որն օգնում է օրգանիզմից ավելորդ յուղերի դուրսբերմանը և հետևաբար ձեր նիհարելուն:

Զբաղվեք սպորտով
Սպորտով զբաղվելը նպաստում է օգանիզմի ավելորդ յուղերի այրմանը և ակտիվացնում է նյութափոխանակությունը՝ ազդելով նաև պարապմունքներից հետո: Ճիշտ է, սպորտով զբաղվելիս այրվում են հիմնականում ածխաջրերը, սակայն վերջիններիս վերականգնման ժամանակ այրվում են արդեն ավելորդ յուղերը, և դուք նիհարում եք:

Շատ շարժվեք
Երբ մենք շարժվում ենք, մեր պուլսը արագանում է և օրգանիզմի կալորիաներն ավելի արագ են այրվում: Այնպես որ, քայլեք, վազեք, պարեք, շատ զբոսնեք և կտեսնեք զգալի արդյունք:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia