Ռամզան Կադիրովը շնորհավորել է «հավերժ երիտասարդ ու գեղեցիկ» Թինա Կանդելակիին ծննդյան 40-ամյակի առթիվ
LIFETert.am-ը գրում է.
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ով բավական ջերմ հարաբերությունների մեջ է հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիի հետ, Facebook-ի միջոցով շնորհավորել է վրացի գեղեցկուհուն ծննդյան 40-ամյակի առթիվ։
Կադիրովը նշել է, որ Կանդելակին հավերժ գեղեցիկ, երիտասարդ ու հմայիչ կին է, ում հետ ինքը տարիներ շարունակ ընկերություն է անում:
«Վստահորեն կարող եմ ասել, որ Թինան անսահման աշխատասեր, քաղաքավարի ու պատասխանատու կին է, ով երբեք ոչինչ չի խնդրում, բայց փոխարենը միշտ պատրաստակամ է օգնության ձեռք մեկնել մարդկանց: Թինային բոլորը ճանաչում ու սիրում են, և կարծում եմ, որ նա որևէ անձնական թշնամի չունի»,-գրել է Կադիրովը:
Պաշտոնյան հեռուստահաղորդավարուհուն մաղթել է միշտ լինել առողջ, հաջողակ ու ժողովրդի կողմից սիրված։
«Եթե հարցեր ունենաս՝ դիմիր ինձ»,- վերջում գրել է նա։



