Ծովային գնչուներ՝ բաջոյի ժողովուրդը
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Հարավարևելյան Ասիայում ապրում է թափառակա բաջո ժողովուրդը, որը գրեթե առանց զոհերի է հաղթահարել 2004-ին Հնդկական օվկիանոսում ցունամի առաջացրած երկրաշարժը: Իսկ դա այն բանի շնորհիվ է, որ նրանք ծովային գնչուներ են և սովոր են ապրել ծովում: Նրանք դուրս են գալիս ափ միայն մահացածներին թաղելու համար:
Բաջոյի էթնիկ խումբը դարեր շարունակ ապրել է ծովում, հատկապես՝ Մալազիայում, Ինդոնեզիայում ու Ֆիլիպիններում:
Նրանք ավանդաբար բնակություն են հաստատել «լեպա-լեպա» կոչվող նավակներում, որոնք ձեռագործ են: Դրանցում ամեն ինչ կա: Նրանք ափ են դուրս գալիս անհրաժեշտ իրերը գնելու կամ վաճառելու, նավակները վերանորոգելու համար:
Նրանք գոյատևում են ստորջրյա որսորդության շնորհիվ: Ստորջրյա լողը նրանց ամենօրյա զբաղմունքն է վաղ հասաից:
Նման կենսակերպը բազմաթիվ վտանգներ ունի: Նրանցից շատերը հաշմանդամ են դառնում կամ մահանում են հիվանդություններից:
Ամեն տարի նրանց համար ավելի դժվար է ապրել, քանի որ ձկան պաշարը նվազել է անվերահսկելի ձկնորսության պատճառով:

















