Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Կադրային քաղաքականության չերևացող կողմը

ANALYSIS

Պարգևավճարների աղմկահարույց թեմայից անմասն չմնաց նաև Նիկոլ Փաշինյանը և արտերկրյա այցի ընթացքում ֆեյսբուքյան ուղիղ եթերով որոշեց անդրադառնալ խնդրին: Փաշինյանի անդրադարձն, ինքնին, ցույց է տալիս, որ պարգևավճարների համատարած կիրառումը ոչ թե եղել է պատահական, հատվածական, այլ համակարգային երևույթ: Ավելին, խնդիրը բնավ նախորդ իշխանություններից եկող իներցիան չէ, ինչպես պնդում էին Փաշինյանի կողմնակիցները: Պարգևավճարների տրամադրումը իշխանության համար ունի շատ կարևոր քաղաքական նշանակություն: 

Ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանը խոսում էր այն մասին, որ պետական ապարատում կա լրջագույն կադրային խնդիր ու բազմաթիվ որակավորում ունեցող կադրեր հրաժարվում են աշխատել աշխատավարձի պատճառով: Ընդհանրապես կադրային քաղաքականության մասով բազմիցս ասվել է, որ կա խնդիր: Մի կողմից կա քաղաքական թիմ, որ ձևավորվել է հընթացս, հրապարակում և ամբողջովին պատրաստ չէ նոր որակի կառավարում իրականացնել, մյուս կողմից կա խնդիր նախկին իշխանության կադրերին ներգրավելու առումով: Մեկ այլ կողմից էլ պետությունն առայժմ չունի այնպիսի ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանա ներգրավել համապատասխան կադրերի ու պատշաճ վճարել նրանց:

Սակայն միայն ֆինանսական կողմը չէ, որ բարդացնում է իշխանությունների կադրային քաղաքականությունը: Առանձին դեպքերում գուցե ֆինանսական կողմը ունի էական նշանակություն, սակայն, մեծ հաշվով, խնդիրը Հայաստանում գործող քաղծառայության ներկա համակարգի անարդյունավետությունն է: Քաղծառայության կամ, այլ կերպ ասած, պետական ապարատի ապաքաղաքական հատվածի հիմնական խնդիրը շարժունակության բացակայությունն է: Հայաստանյան պետական կառավարման համակարգում, մեծ հաշվով՝ նաև մասնավորում, բացակայում է, այսպես ասած, կարիերայի աճը: Մարդիկ տարիներով աշխատում են նույն տեղում, նույն աշխատավարձով՝ առանց աճի հեռանկարի: Քաղծառայության նախկին համակարգը էապես կախված էր քաղաքական ղեկավարությունից: Եթե քաղաքական ղեկավարությունը, օրինակ, սահմանում էր կարիերայի աճի կուսակցական չափանիշներ, քաղծառայության համակարգը ավտոմատ կերպով սկսում էր ենթարկվել այդ չափանիշներին: Հիմա էլ, երբ տեղի է ունեցել իշխանափոխություն, կրկին առկա է քաղաքական վերնախավի ու քաղծառայության համակարգի միջև որոշակի լարում, հնի և նորի կոնտեքստում կա ակնհայտ բախում այս երկու սուբյեկտների միջև:

Անշուշտ, Փաշինյանը ճիշտ է ասում, որ պարգևավճարները կարևոր են քիչ վարձատրվող աշխատողների համար: Որևէ մեկն այս մասով որևէ առարկություն չունի, հասարակությանը անհանգստացնում են ոչ թե միջին և ցածր օղակներում աշխատողներին պարգևատրելու հանգամանքը, այլ բարձրաստիճան պաշտոնյաների ինքնապարգևատրումը, որոնք առանց այդ էլ միջին համեմատականով բավական բարձր են վարձատրվում: Սակայն ֆինանսական պարգևատրումները կամ 13–րդ աշխատավարձը չէ, որ կարող են մոտիվացնել որակյալ կադրերին մնալ պետապարատում: Մեծ հաշվով այդ պարգևատրումները կամ 13–րդ աշխատավարձերը ոչ թե պարգևատրում են, այլ սփոփանք, առանձին բացառություններով՝ սիմվոլիկ վերաբերմունք: Ըստ այդմ, բացի աշխատավարձային թնջուկը լուծելուց, կարիք կա հասկանալ պետության՝ որպես խոշոր գործատուի, ինչպես նաև մասնավոր սեկտորի կադրային շարժունակության հարցը:

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California