Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչպիսի երգ կներկայացնի Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016»-ին. երգչուհին նոր գաղտնիքներ է բացահայտել

PHOTO

News.am-ը գրում է.

«Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հարցազրույց է տվել eurovision.de գերմանական կայքին եւ խոսել իր մասնակցության, կարիերայի, անցած ճանապարհի, ընտանիքի, Հայաստանում մրցույթի արդիականության եւ իր կանխատեսումների մասին։

-Անսպասելի՞ էր տեղեկանալ, որ հենց դու ես ներկայացնելու Հայստանը Եվրատեսիլ մրցույթում։

-Ոչ, այնքան էլ չէի զարմացել, քանի որ նախորդ տարիներին ընտրող հանձնաժողովի կողմից իմ հանդեպ հետաքրքրություն կար։ Եվ ես  մեծ ուրախություն ապրեցի, երբ զանգեցին եւ հայտնեցին, որ հենց ես եմ ընտրվել։

Հարցին, թե որքանով է մրցույթն արդիական Հայաստանում, Իվետան նշել է, որ մրցույթն իսկապես մեծ նշանակություն ունի մեր երկրում եւ բոլոր հայերը՝ անգամ ԱՄՆ-ում բնակվող, դիտում են այն։

- Հայաստանը Եվրոպայում չէ, բայց Եվրատեսիլը հիանալի շանս է քո երկիրը Եվրոպայում ներկայացնելու եւ դեպի Եվրոպա նայելու համար։ Մրցույթը շատ մեծ կարեւորություն ունի Հայաստանում, եւ բոլորը՝ անգամ ԱՄՆ-ում բնակվող հայերը, դիտում են այն։ Մրցույթը նաեւ ցուցադրում է քաղաքում առկա մեծ էկրանններին։

-Շա՞տ երգահաններ են առաջարկել երգ գրել քեզ համար։

-Բավականին շատ երգեր եմ ստացել՝ հիմնականում հենց Շվեդիայից, բայց դա ինձ չէր խանգարում ինքնուրույն երգեր գրել եւ համագործակցել պրոդյուսերների հետ։ Ի դեպ, նոյեմբերի 13-ին մենք միասին կկատարենք այդ պատասխանատու ընտությունը։

-Ինչպիսի՞ երգ ես պատրաստվում ներկայացնել։

-Երգը կլինի անգլալեզու, միջին տեպից անցումով ռիթմիկ տեմպի, այսինքն՝ բալլադ չեմ ներկայացնելու։ Ես կարծում եմ, որ մարդիկ դրական կատարում են ակնկալում ինձնից։ 

-Ճանաչու՞մ ես նախորդ տարիներին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած մասնակիցներին։

-Մենք բոլորս միմյանց ճանաչում ենք։ Ավելին, մենք նաեւ աշխատում ենք միասին։ Հայաստանը շատ փոքր է, եւ բոլորը միմյանց ճանաչում են։

-Դու երաժշտական ըտանիքի՞ց ես։

- Դժբախտաբար, ոչ։ Հայրսր ինժեներ է, իսկ մայրս՝ թարգմանչուհի։  Ես իմ կարիերան սկսել եմ 12 տարեկանից, բայց երբեք չէի մտածի, որ երգչուհի կդառնամ։ Այդ պատճառով դպրոցն ավարտելուց հետո սկսեցի դիզայնով զբաղվել։ Բայց ծնողներս ամեն օր ասում էին. «Դու չես կարող ամեն օր նստել կարի մեքենայի դիմաց, երբ բեմը քեզ է սպասում»։ Նրանք ինձ համոզեցին տեղափոխվել Հայաստան եւ սովորել կոնսերվատորիայում։ Ես այդպես էլ արեցի։

- Ինչպե՞ս ճանաչում ձեռք բերեցիր Հայաստանում։

-Ես մասնակցեցի հեռուստատեսային շոուներից մեկին եւ գրավեցի 5-րդ տեղը։ Ես ճիշտ ժամանակին հայտնվեցի ճիշտ տեղում. եվրոպացի աղջնակ, որը հեռացել էր այնտեղից եւ հետ եկել հայրենիք։ Դրանցի հետո ես օրեցօր սկսեցի ավելի ու ավելի աճել։ Սկզբում ռոք, հետո դաբստեպ էի երգում եւ ընդունվում ու սիրվում մարդկանց կողմից։ Փաստորեն, հայերը դարձան պատճառ, որ ես լավ երգչուհի դառնամ։

-Ո՞րն է քո նպատակը Ստոկհոլմում։

Անմոռանալի ելույթ ունենալ եւ իմ ներաշխարհի մի մասնիկը տալ մարդկանց։ Սա ավելի կարեւոր է, քան հաղթանակը։

-Ըստ քեզ ո՞ր տեղը կզբաղեցնես։

-Ես կցանկանայի լինել լավագույն տասնյակում, սակայն հայերը միշտ ուզում են լինել լավագույն եռյակում։ Մինչեւ օրս Հայաստանի լավագույն արդյունքը եղել է 4 հորիզոնականը։ Փաստորեն, ես գոնե 3-րդ պետք է զբաղեցնեմ,- ծիծաղով նշել է Իվետան։

Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized