Երջանկությունից ես մեկ-մեկ խենթանում եմ. Նոննա Գրիգորյանը՝ աշխատանքային, ընտանեկան միջավայրի և իր կյանքի ճակատագրական կետերի մասին
LIFELife.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանը, ով հեռուստադիտողին ծանոթ է տարբեր նախագծերից եւ ֆիլմերից:
-Նոննա առաջինն ուզում էի խոսել այս ընթացքում ձեր գործունեւությունից, ինչո՞վ եք զբաղված:
- Այս շրջանում զբաղված եմ իմ մշտական աշխատավայրում՝ Երեւանի պետական կամերային թատրոնում, որտեղ այս տարի պրեմիերա ունեցանք՝ «Show no 3» ներկայացումը, որին նաեւ ես էի մասնակցում:
.png)
-Հաճախ եք Կամերային թատրոնի անձնակազմով մեկնում հյուրախաղերի, մի փոքր կպատմե՞ք թատրոնի աշխատանքներից եւ առաջիկա ծրագրերից:
- Այո, հյուրախաղերի հաճախ ենք մեկնում: Վերջերս բավականին մեծ կազմով մեկնեցինք Սանկտ Պետերբուրգ «VIVAT COMEDIA» միջազգային փառատոնի շրջանակներում, որտեղ հանդես եկանք «Կառավարական համերգ» ներկայացումով: Ամանորից հետո արդեն նոր տարում եւս ունենք նախատեսված հյուրախաղեր, բայց, ինչպես միշտ, փակագծերը դեռ չեմ բացի: Իսկ թատրոնում մի քանի օրից կկայանա այս տարվա թվով երրորդ պերմիերան՝ «Սիրո խոստովանություն» գեղեցիկ ներկայացումը, որը լի է անասելի էմոցիաներով: Այնպես որ, բոլորին հրավիրում եմ:
-Հետաքրքիր է՝ համեմատելով արտերկրի եւ մեր տեղական թատերարվեստը՝ ի՞նչ հետեւություններ եք արել Ձեզ համար:
- Ինչպիսին մենք ենք՝ հայերս, այնպես էլ մեր թատերարվեստն է՝ համով-հոտով-ջիգյարով:
Շարունակությունն այստեղ:



