Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Սցե­նար­ներ, որոնք ցույց կտան իշ­խա­նու­թյան իրա­կան մտադ­րու­թյուն­նե­րը

ANALYSIS

ՊՎԾ-ի շուրջ արդեն քանի օր եփվող սկանդալը կամաց-կամաց ստանում է որոշակիություն: Չնայած հակասական ինֆորմացիային, արդեն պարզ է, որ ամեն դեպքում ԱԱԾ-ն ներգրավել է մի քանի ՊՎԾ աշխատակիցների, ինչպես նաև ենթադրվող չարաշահումներում ներգրավված այլ տնտեսվարող սուբյեկտի: Տեղի ունեցողի կոռուպցիոն ռիսկերի մասին պատկերացում կազմել հնարավոր կլինի առաջիկայում, երբ ինֆորմացիան ավելի հագեցած ու առավել ամբողջական կլինի: Առավել կարևոր է, սակայն, այլ բան՝ ինչպես իրեն կպահի իշխանությունն այս աննախադեպ խնդրի հետ կապված: Աննախադեպ այն առումով, որ սա փաստացի առաջին կոռուպցիոն սկանդալն է ներիշխանական, հեղափոխական շրջանակներում: Մինչ այս նմանատիպ սկանդալների կենտրոնում հայտնվում էին նախորդ իշխանության ներկայացուցիչները: Նոր իշխանությունների վարքը կոնկրետ այս դեպքով ունի մի շարք բարոյահոգեբանական ու քաղաքական կողմեր: Բարոյահոգեբանական իմաստով իշխանությունը ստիպված է առերեսվել նախ այն հանգամանքի հետ, որ փաստորեն կոռուպցիա կա նաև հեղափոխությամբ իշխանության եկածների շարքերում, հետո էլ պետք է վերաբերմունք ցույց տա այդ իրողությանը: Վերաբերմունքն, ըստ այդմ, հաշվի առնելով դեպքի աննախադեպությունը, դառնալու է ուղենիշային ապագայում նմանատիպ դեպքերում իշխանության հնարավոր վարքի առումով:

Այս իմաստով կա երեք հավանական սցենար: Առաջին դեպքում իշխանությունը, հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը, գնում է ամբողջական բացահայտման ճանապարհով ու պատժում մեղավորներին, միաժամանակ դա անում է հնարավորինս աղմուկով՝ վարկանիշային դիվիդենտներ շահելու համար:

Երկրորդ սցենարով իշխանությունը չի գնում որևէ վերջնական բացահայտման, կամ գնում է բացահայտման, սակայն մինիմալ ռիսկերով՝ հաշվի առնելով նույն հանրային հնչեղությունը: Հատկապես այդ հնչեղության հիմնական գեներատորների ծագումնաբանությունը հաշվի առնելով՝ կարող է առաջանալ մի վիճակ, երբ իշխանությունը չցանկանա զոհաբերել սեփական շարքերից ինչ-որ մեկին, որպեսզի դա չդիտարկվի «հակահեղափոխության» հաղթանակ:

Երրորդ, ըստ էության, ամենացանկալի սցենարը կլինի այն, որ իշխանությունը որևէ կերպ չխառնվի տեղի ունեցողին և պրոցեսն ընթանա բացառապես իրավական կարգավորումների շրջանակներում: Սրանով կարձանագրվի, որ իշխանության համար խտրականություններ չկան, կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ հասցեատերերից, ու պետք է պատժվի հավասար սկզբունքով: Սրանով նաև կբացառվի խտրական կերպով այս կամ այն գործը ըստ իրավիճակի վարկանիշային դիվիդենտներին ծառայեցնելու տրամաբանությունը: Մանավանդ, որ ապագայում ևս ապահովագրված չենք նմանատիպ իրավիճակներից, որոնցից որոշների դեպքում կոռուպցիոն բացահայտումը կարող է բերել վարկանիշի աճի, որոշների դեպքում էլ՝ վարկանիշի անկման: 

Մոտ օրերս արդեն պարզ կլինի, թե ինչպես է հանգուցալուծվում իրավիճակը: Չնայած վերոնշյալ այն արձանագրմանը, որ իշխանությունը չպետք է խառնվի պրոցեսի բացառապես իրավական ընթացքին, ամեն դեպքում սա քաղաքական խնդիր է, որ ուղենշելու է իշխանության վարքը ապագայի համար: Իշխանության քաղաքական քայլն այս դեպքում պետք է լինի հենց պրոցեսին քաղաքական նպատակահարմարություն չտալու կամքը:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome