Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


82 տոկոսի բարդույթը. նախորդ համակարգի տրամաբանությունը մնացել է

ANALYSIS

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը հատկապես ընդդիմադիր հատվածի առանձին գործիչների սպասումները լիարժեք չի արդարացրել։

Տվյալ պարագայում՝ էականն այն չէ, թե բովանդակային հարթության վրա Արցախի խնդրի ի՞նչ լուծում են առաջարկում ընդդիմախոսները: Օրինակ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր տեսակետներում ճիշտ է հատկապես կոնցեպտուալ առումով։ Ի վերջո, հասարակությունն ու ընդդիմությունն իրապես տեղյակ չեն, թե Արցախի հարցում կոնկրետ ինչ քայլեր է իրականացնելու իշխանությունը, արդյո՞ք դրանք արմատապես տարբեր են լինելու վերջին քսանամյակի քաղաքականությունից, մեծացնելո՞ւ են, թե՞ նվազեցնելու են պատերազմի ռիսկերը։

Խնդիրը բնավ էլ չի վերաբերում միայն Արցախյան խնդրին։ Հեղափոխությունը Հայաստանում որակական փոփոխություններ բերել է, սակայն նախորդ համակարգի տրամաբանությունը մնացել է, առնվազն՝ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում։

Իշխանությունը պարտավոր է ձևավորել նոր հարթակներ, որոնց միջոցով պետք է կարողանա քաղաքական կոնսենսուս ապահովել՝ գոնե համազգային խնդիրների շուրջ։ 

Ի վերջո, իշխանությունը պետք է դուրս գա 82 կամ 70 տոկոսանոց մեծամասնության բարդույթից՝ գիտակցելով, որ Երևանի ավագանու և խորհրդարանական ընտրությունների այդ ցուցանիշները հեղափոխական էյֆորիայի արդյունք են, ու պատկերը շատ արագ փոխվելու է հասարակական տրամադրությունների բնական սեգմենտացիայից հետո։

Ի վերջո, ընդդիմությունը մասնակից պետք է լինի կարևոր որոշումների կայացմանը։ Օրինակ՝ ոչ մի բան չի խանգարում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ԼՂ խնդրով պարբերաբար կոնսուլտացիաներ անցկացնի ոչ միայն Արցախի իշխանությունների, այլ նաև խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների հետ։ Քաղաքական այդ մշակույթը տարածված է արևմտյան կայացած ժողովրդավարություններում։

Կամ վերցնենք թեկուզև երեկվա դեպքը, երբ Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման խնդրի շուրջ առաջացած պայթյունավտանգ վիճակը հնարավոր եղավ հանդարտեցնել ոչ թե քաղաքային իշխանությունների, այլ տարածքում հայտնված ավագանու ընդդիմադիր անդամի ջանքերով, ով, ի վերջո, հասավ նրան, որ փողոցային քաշքշուկը տրանսֆորմացվի թեկուզև անկատար երկխոսության քաղաքապետարանի շենքում։ Ակնհայտ է, որ Օպերայի տարածքում նախօրեի լարվածությունը չէր լինի, եթե Երևանի ավագանու 82 տոկոսանոց մեծամասնությունը ժամանակին ավելի շրջահայաց լիներ ու նիստերի ժամանակ ականջալուր լիներ փոքրաթիվ ընդդիմության հնչեցրած տեսակետներին։

Նույն համոզվածությամբ կարելի է պնդել, որ խորհրդարանական սահմանադրական մեծամասնությունը շատ շուտով կհայտնվի քաղաքական, ֆունկցիոնալ ճգնաժամի մեջ, եթե առաջնորդվի «կոճակ սեղմելու» գայթակղությամբ՝ անտեսելով ընդդիմության ռացիոնալ առաջարկությունները։

Հանրային վստահությունը ոչ թե ընդդիմախոսությունն արհամարհելու, այլ հասարակական կոնսոլիդացիա ապահովելու ազդակ է։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome