Ադիտյա Ռոյ Կապուր. Բոլիվուդի երիտասարդ աստղը նշում է ծննդյան տարեդարձը
LIFEStyle.news.am-ը գրում է.
Ժամանակակից Բոլիվուդի դերասան Ադիտյա Ռոյ Կապուրն այսօր դարձավ 30 տարեկան:
Երիտասարդ հնդիկ դերասանը ֆիլմերում սկսել է նկարահանվել ոչ վաղ անցյալում` 2009 թ-ից:
Բոլիվուդյան ֆիլմերի սիրահարները դերասանին կճանաչեն «Սիրո շրջանում», «Այդ խենթ երիտասարդությունը», «Կյանք` հանուն սիրո 2», «Աղերս», «Ծուղակ ճակատագրի համար» եւ «Լոնդոնյան երազներ» ֆիլմերից:

Դերասանի պապիկը` Ռագուպատ Ռոյ Կապուրը, պրոդյուսեր էր: Նրա ազգականների մեջ գերակշռում էին նաեւ պարողները, որոնցից էլ Ադիտյան ժառանգել է արվեստի հանդեպ սերը:
Կապուրը մասնագիտությամբ դերասան չէ: Նա զբաղվել է պարով եւ անգլերեն լեզվի պարապմունքներով, քանի որ վերջինիս արտասանությունը շատ դժվար էր տրվում դերասանին:

Բոլիվուդում Ադիտյան համարվում է ամենախոստումնալից դերասաններից մեկը: Նա արդեն հասցրել է հայտնվել այնպիսի հայտնի հնդիկ աստղերի կողքին, ինչպիսիք են Այշվարիա Ռայը, Ռիտիկ Ռոշան, Ռանբիր Կապուրը, Պարինիտա Չոպրան, Կեր Անուպան եւ այլք: Ադիտյան Բոլիվուդում համարվում է նաեւ գովազդային դեմք:
Սյունե Առաքելյան



