Ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը նշանվել է
LIFEBlognews.am-ը գրում է.
«Ժողովրդական երգիչ» նախագծից հանրությանը հայտնի դարձած երգիչ Մավր Մկրտչյանը նոյեմբերի 11-ին նշանվել է։ 25-ամյա երգչի ընտրյալը 22-ամյա Շուշանիկ Հովհաննիսյանն է։

Մավրն ու Շուշանիկը «երաժշտական» ընտանիք են ունենալու, քանի որ Շուշանիկը ևս այս ասպարեզից է. նա երգչուհի է, սովորում է Կոնսերվատորիայում։ Հենց այնտեղ էլ նրանք գտել են իրար։ «Արդեն 3 տարի է՝ միասին ենք։ Նշանադրությունը դրա տրամաբանական հետևանքն էր»,- BlogNews-ին ասաց նա ու հավելեց, որ ամուսնության մասին դեռ վաղ է խոսել, քանի որ առայժմ հստակ չեն ծրագրում, թե երբ են ամուսնանալու։

Զույգի նշանադրությունը կայացել է նեղ ընտանեկան միջավայրում։ Երևանյան ռեստորաններից մեկում հավաքվել են նրանց ընտանիքի անդամներն ու ամենամտերիմ մարդիկ։ Հայտնի հյուրեր զույգը չի ունեցել։ Միջոցառման նախապատրաստական աշխատանքներով Մավրն ու սիրելին միասին են զբաղվել։
Շարունակությունն այստեղ:



