Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Անծ­րա­գիր կա­ռա­վա­րու­թյան տե­ղապ­տույ­տը

ANALYSIS

Շուտով կլրանա թավշյա հեղափոխության առաջին տարեդարձը, սակայն չենք կարող վստահությամբ արձանագրել ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը։ Հին համակարգը վերացվել է, սակայն ձևավորված չէ նորը, ինչը կառավարման որոշակի ճգնաժամ է առաջացնում, և ֆորս-մաժորային իրավիճակներից առայժմ խուսափում ենք ոչ թե ինստիտուցիոնալ լուծումների, այլ վարչապետի բարձր վարկանիշի շնորհիվ։ Սակայն ինքնին հասկանալի է, որ նման իրավիճակը երկար շարունակվել չի կարող ու վաղ թե ուշ հանգեցնելու է ճգնաժամի։

Կադրային բանկի ու հայեցակարգային մոտեցումների բացակայությունը հանգեցրել են հատվածական բարեփոխումների կամ կիսատ-պռատ լուծումների, որոնք արդեն իսկ լոկալ հուզումների պատճառ են դառնում։ Օրինակ՝ այդպես էլ պարզ չդարձավ, թե Օպերայի հարակից տարածքի կառուցապատման գործընթացն ինչո՞ւ սկսվեց երեք կամ հինգ սրճարանների ապամոնտաժմամբ ու արդյո՞ք որոշ սրճարանների ապամոնտաժման հարցում գործելու են բացառություններ, որոնք կարող են ծնել կոռուպցիոն ռիսկեր։ Կամ՝ ինչո՞ւ է այսքան ձգձգվում կառավարության նոր կառուցվածքի նախագիծը ։ Արդյո՞ք կառավարությունում մտավախություններ ունեն, որ անգամ քաղաքական առումով գրեթե միատարր խորհրդարանում ոչ ինստիտուցիոնալ ռեֆորմն արժանանալու է փաստարկված քննադատության։ Անցումային արդարադատության մարմինների ստեղծման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռ անցյալ տարվա օգոստոսի 17-ին, սակայն մինչև օրս ոչ միայն չկան օրենսդրական նախագծեր, այլ նաև պարզ չէ, թե անցումային արդարադատության որ մոդելն է որդեգրելու Հայաստանը։ Հարկային օրենսգրքի ու հարակից օրենսդրության փոփոխությունների փաթեթը երկրում առաջացրել է սոցիալական լոկալ հուզումների վտանգ, ու առայժմ հասկանալի չէ, թե այս հարցում որն է կառավարության քաղաքական որոշումը։

Օրինակները երկար կարող ենք թվարկել, ու դրա համար թերևս չի բավարարի նույնիսկ մի քանի հոդվածը. ամբողջ խնդիրն այն է, որ գլոբալ նախաձեռնությունների ու լոկալ քայլերի պարագայում կառավարությունը չունի հայեցակարգային մոտեցումներ ու տուրք է տալիս իրավիճակային լուծումներին, որոնք շատ հաճախ թերի են լինում, կամ էլ՝ կարճ ժամանակ հետո վերանայումների անհրաժեշտություն են ունենում։

Առնվազն տարակուսելի է, որ տնտեսական հեղափոխության հավակնոտ նպատակով հանդես եկող կառավարությունը, որը պաշտոնավարում է գրեթե մեկ տարի, չունի օրենսդրական նախաձեռնություններ, այլ խոսքով՝ բարեփոխումների տեսլական։

Չորս ամիս առաջ ձևավորված Ազգային ժողովը մինչ այս պահը ամբողջությամբ երեք նախագիծ է հաստատել, որից երկուսը կառավարությանն է: Իսկ երկրորդ նստաշրջանի առաջին քառօրյան մեկուկես օր տևեց՝ աննախադեպ աղքատ օրակարգի պատճառով: Բա ո՞ւր մնաց հեղափոխության արժեքները կապիտալիզացնելու խոստումը։ Նախկինում ասվում էր, որ կառավարությունն ակտիվ չէ, որովհետև նախորդ խորհրդարանում չունի մեծամասնություն, հիմա ունի մեծամասնություն, այն էլ՝ սահմանադրական։ Հիմա ովքե՞ր կամ ի՞նչն է խանգարում կառավարությանը։ Մյուս կողմից՝ զավեշտալի է, որ խորհրդարանական կառավարման համակարգում ԱԺ պատգամավորները հանդես չեն գալիս օրենսդրական նախաձեռնություններով։ Անփորձությունը չի կարելի ալիբի դարձնել, որովհետև տեսնում ենք, թե «անփորձներն» ինչպիսի ջանասիրությամբ են փորձում ընդգրկվել արտերկիր մեկնող խորհրդարանական պատվիրակություններում կամ սեփական ուժի գլխին փորձանք դարձող հարցազրույցներ տալիս։

Թերևս հայեցակարգի բացակայությունն է, որ ակնհայտ հակասություն է առաջացնում կառավարության տարբեր նախաձեռնություններում։

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Ըստ գործող օրենքի՝ վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թիվը, որը չի կարող գերազանցել 600-ը, սահմանում է վարչապետը: Հիմա կառավարությունն առաջարկում է 600-ը փոխարինել 750-ով: Ակնհայտ կոնտրաստ՝ փաստորեն օպտիմալացվում է կառավարությունը, սակայն ուռճացվում է վարչապետի աշխատակազմը։

Իմ այս պնդման ընդդիմախոսները կասեն, թե երկրում կառավարման համակարգ է փոխվել, ու վարչապետի աշխատակազմի մեծացումը դրա հետևանք է։ Միանգամից պատասխանեմ՝ փաստերն այլ իրողություն են բացահայտում։ Մինչև խորհրդարանական համակարգին անցումը գործել է 411 + 298 = 709 բանաձևը, այսինքն՝ նախագահի աշխատակազմն ունեցել է 411 հաստիք, իսկ կառավարության աշխատակազմը՝ 298։ Հիմա նախագահի աշխատակազմում կա 155 հաստիք, եթե կառավարության նոր նախաձեռնությունն ընդունվի, ապա վարչապետի աշխատակազմում կլինի 750 աշխատակից, հանրագումարում ստացվում է 900 հաստիք՝ նախկին 709-ի փոխարեն։ Հիմա սա ուռճացո՞ւմ է, թե՞ արդյունավետ կառավարում։ Եթե նույնիսկ ընդունենք, որ վարչապետի աշխատակազմը մեծանում է, որովհետև կատարելու է նաև լուծարված Սփյուռքի նախարարության գործառույթները, ապա հանգելու ենք երկու այլ հետևության։ 

Ամենևին էլ փաստ չէ, որ Սփյուռքի խնդիրներով զբաղվելու ամենաօպտիմալ լուծումն է գտնվել՝ կենտրոնացման ճանապարով, և երկրորդ՝ փաստորեն ավելի է ուժեղացել սուպերվարչապետական համակարգը, որովհետև կառավարության ղեկավարի միանձնյա, անմիջական կառավարման տիրույթում ավելացել են նոր ոլորտներ։

Այս մասնավոր օրինակի ու թվերի հիման վրա կարելի է ցույց տալ, թե ինչքան հակասական ու ծրագրային բաղադրիչից զուրկ է կառավարության գործունեությունը։ Ու այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կարգախոսներին չեն փոխարինել կոնկրետ ծրագրերը, հեղափոխականությանը՝ պետական օրակարգը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service