Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Քա­ղա­քա­ցի­նե­րի ու «խաշ ուտող­նե­րի» հա­սա­րա­կու­թյուն.«սևի» ու «սպի­տա­կի» հա­կադ­րու­թյու­նը շա­րու­նակ­վում է

ANALYSIS

Տոները պատահական չեն սահմանվում, դրանք հասարակությանը կոնսոլիդացնող նշանակություն ունեն։ Երրորդ հանրապետության պատմությունը շատ մեծ չէ, սակայն բոլորս էլ կարող ենք նշել տոներ, որոնք կոնսոլիդացնում, ընդհանուր կամ կոնկրետ գաղափարների շուրջ միավորում են մարդկանց, բարիացնում են։ Օրինակ՝ Ամանորը, Անկախության կամ Բանակի օրերը հենց այդպիսին են, սակայն տոնացույցում քիչ չեն օրերը, որոնք հասարակությունն ամենևին էլ իրենը չի համարում։ Թերևս, նոր իրավիճակում տոնացուցյը «ֆիլտրելու», առնվազն որոշակի խմբագրումների ենթարկելու անհրաժեշտություն կար՝ հանրային տրամադրություններին համահունչ շարժվելու համար։

Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնաց հակառակ ճանապարհով՝ մտադրվելով տոնացույցը հարստացնել Քաղաքացու օրով. նախաձեռնությունը խիստ վիճահարույց է, որովհետև կարող է տպավորություն ստեղծվել, որ պետական մակարդակով արժևորվում է այն իրադարձությունը, որը կոնկրետ մարդկանց իշխանության գալու բանալին է եղել։ Սակայն շատ ավելի դատապարտելի է այն երևույթը, երբ նոր իշխանությունն իր նախաձեռնության շուրջ հասարակական ու քաղաքական կոնսոլիդացիա առաջացնելու փոխարեն՝ նոր տոնը փորձում է ներդնել հեղափոխական տրամաբանությամբ, ընդ որում՝ այն պարագայում, երբ, անգամ Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ, դեռ պարզ չէ, թե ինչպիսի բովանդակություն է ունենալու նոր տոնը։

Իսկ թե ինչ անեն այն մարդիկ, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ կարող են այդ օրը, ինչպես նախկինում արել են, գնալ խաշ ուտելու: «Իրենց հին ռեստորաններում տեղ կգտնվի, որ իրենք բոլորով տեղավորվեն»,ասել է նա:

Վարչապետի պատասխանն ինքնին սուբյեկտիվ է։ Հասկանալի է, որ Փաշինյանն ակնարկել է նախկին համակարգի ներկայացուցիչներին, սակայն առնվազն ակնհայտ է, որ հեղափոխության հաղթանակի պատմականությունը վիճարկում են Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք նույնիսկ մասնակցել են անցած տարվա իրադարձություններին, այլ խոսքով՝ որևէ առնչություն չունեն Ռոբերտ Քոչարյանի թիմի կամ ՀՀԿ-ի հետ։ Նույնիսկ՝ ընդհակառակը: Մյուս կողմից՝ Փաշինյանի պատասխանից կարելի է ենթադրել, որ անգամ խորհրդարանական ընտրություններից հետո Հյաստանում չի ավարտվել «սևերի» ու «սպիտակների» հակադրությունը ու իշխանությունը հետևողականորեն շարունակում է «հակահեղափոխական» թիրախներ փնտրել, ինչը երկիրը լավ հանգրվանի հասցնել չի կարող։

Իշխանության հեղափոխականությունն ամենևին էլ դրական հետևանքների չի բերելու, որովհետև համապատասխան «մշակույթ» է ձևավորում հասարակության տարբեր խմբերի մոտ, ինչի դրսևորումներին ականատես եղանք հանգստյան օրերին։ Մեղրիի զորամասի զիվորները որոշել էին «թավշյա հեղափոխություն» իրականացնել իրենց հրամանատարության դեմ, կամ՝ քաղաքացիների մի խումբ շաբաթօրյակի օրը ներկում էր «կարմիր գծերը»՝ թեև դրանք պետականորեն չեղարկված չեն։

Երբ իշխանությունը շարունակում է մնալ հեղափոխականության աղբյուր, այլ վարքագիծ չի կարող ակնկալել հասարակության այլ խմբերից, եթե նույնիսկ նրանք ապօրինի գործողություններ են կատարում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome