Գլխացավի 5 հիմնական պատճառները և դրանից ազատվելու միջոցները
LIFELife.panorama.am-ը գրում է.
Գլխացավի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել։ Իմացեք ամենատարածված ու հայտնի պատճառների մասին։
1. Հիպոքսիա (թթվածնային քաղց). Օֆիսային աշխատողների խնդիրը, որոնք աշխատում են չօդափոխվող տարածքում։ Առաջին բանը, որ պետք է անել, դուրս գալ մաքուր օդի կամ գոնե բացել պատուհանը։
2. Արյան մատակարարման խաթարում. հաճախ առաջանում է մկանների հիպերտոնուսի պատճառով կամ համակարգչի առաջ աշխատելիս մարմնի ոչ ճիշտ դիրքի պատճառով։ Նրբերոն մերսեք պարանոցը և ցավը կանցնի։
3. Ճնշման բարձրացում. Առաջին քայլը՝ չափեք ճնշումը, և եթե անհրաժեշտ է, խմեք համապատասխան դեղորայք։
4. Ֆրոնտիտ, հայմորիտ. Առաջացնում է ուժեղ ցավ, որը փոխանցվում է ճակատին և դեմքին։ Ցավը ուժեղանում է գլուխը իջեցնելու դեպքում։ Անմիջապես դիմեք բժիշկի և հիշեք, որ քիթ-կոկորդային բորբոքումները պետք է բուժել, քանի դեռ դրանք չեն վերաճել հայմորիտի։
5. Նոր գոյացություններ. խոսքը անպայման չարորակ ուռուցքի մասին չէ։ Բայց գոյացության աճը առաջացնում է մշտական բութ ցավ։ Որպես առաջին քայլ կատարեք տոմոգրամմա։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
3
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom



