Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Փա­շի­նյան-Ալիև. սպաս­ված հան­դի­պում՝ կան­խա­տե­սե­լի ար­դյուն­քով

ANALYSIS

Հայաստանում չափազանցված սպասում կար Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումից։ Թերևս դրա պատճառն այն էր, որ հեղափոխությունից հետո Հայաստանի ղեկավարն առաջին անգամ էր պաշտոնական հանդիպում ունենում Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ Չնայած այս պարագայում «առաջին անգամ» ու «պաշտոնական հանդիպում» ձևակերպումները փոքր-ինչ չափազանցված են. Փաշինյանն ու Ալիևը երեկ հանդիպել են չորրորդ անգամ, և ուշագրավ է այն հանգամանքը, որ օրինակ՝ Դուշանբեում, ոչ պաշտոնական կամ չպլանավորված հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվել էին առաջնագծում կայունությունը պահպանելու շուրջ։ Այս պայմանավորվածությունները տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեցին ու ստացան «վերելակային դիվանագիտություն» անունը։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս ցրել էր երեկվա հանդիպման շուրջ խորհրդավորությունը, համենայն դեպս՝ հասկացրել էր, որ Վիեննայի հանդիպումից պետք չէ ունենալ չափազանցված սպասելիքներ։ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակելու Արցախը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավելու շուրջ։ Վարչապետը նշել էր, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները չպետք է կոնկրետ օրակարգ ունենան, պետք է լինի հարցերի լայն շրջանակ և պետք է մտքեր փոխանակեն տարբեր հարցերի վերաբերյալ։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ օրակարգով էր Վիեննա մեկնել Ալիևը, ակնհայտ է, որ կողմերի դիրքորոշումները բանակցային գործընթացի մեթոդաբանության ու բովանդակության հարցերում այնքան հակադիր են, որ Ավստրիայի մայրաքաղաքում հնարավոր չէր ակնկալել ինչ-որ բեկում կամ որակական առաջընթաց կարգավորման գործընթացում։ Ավելորդ չէ նշել, որ Վիեննայի հանդիպմանն ընդառաջ, ըստ էության, մասամբ չեղարկվեցին, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտության» արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որովհետև Բաքուն ակնհայտորեն տուրք տվեց իր հին ձեռագրին՝ առաջնագծում սադրելով իրավիճակը։ Ի դեպ, միջազգային բոլոր հեղինակավոր փորձագետները միակարծիք էին այն հարցում, որ Վիեննայի հանդիպումից պետք չէ ակնկալել կոնկրետ արդյունքներ, նույնիսկ՝ պայմանավորվածություններ։

Խորքային առումով՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում ու նաև՝ կարգավորման գործընթացում, խնդիրն այն է, սակայն, որ նոր իրավիճակը տարբեր ընկալումներ ունի երկու մայրաքաղաքներում։ Եթե Երևանում մտածում են հեղափոխության արդյունքները կարգավորման գործընթացում կապիտալացնելու մասին ու այդ համատեքստում հետամուտ են բանակցային գործընթացում Արցախի մասնակցությունը վերականգնելու հարցում, ապա Բաքվում թյուրիմացաբար կարծում են, որ թավշյա հեղափոխությունը թուլացրել է մեր երկրի իմունիտետը։ Նման ոչ ադեկվատ արձագանքը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին, ու հիմնականում դա է պատճառը, որ վերջին օրերին Բաքվում նկատվում է շեշտադրումների որոշակի խմբագրում։ 

Նման տարբեր ընկալումները չեն կարող նպաստել բանակցային գործընթացի առաջընթացին, մանավանդ, որ դրանում ճգնաժամն առաջացել է ամենևին էլ ոչ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ 2016-ի ապրիլ յան պատերազմից հետո բանակցային գործընթացն, ըստ էության, կանգ էր առել ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նրա գործընկեր Իլհամ Ալիևը հանդիպել էին ընդամենը մեկ անգամ՝ 2017-ի նոյեմբերին, Ժնևում։

Ինչ վերաբերում է Վիեննային, ապա հանդիպման նախապատրաստության նպատակով մարտի 28-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը, ապա նաև՝ շփումներ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հայաստանի ու Ադրբեջանի առաջին դեմքերի բանակցությունները՝ ընդլայնված կազմով, ապա առանձնազրույցի տեսքով, տեղի են ունեցել երեկ՝ Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում։ Երկու երկրների ղեկավարների մոտ երկժամյա առանձնազրույցից հետո հանդիպումը դարձյալ շարունակվել է արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տևել է ընդհանուր 3 ժամ 15 րոպե: Բանակցություններից հետո պետությունների ղեկավարները հեռացել են՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Իսկ մնացյալ հայտարարությունները կարելի է համարել «հերթապահ» ժանրից:

Առայժմ վաղ է խոսել երեկվա հանդիպման կոնկրետ արդյունքների մասին, սակայն ակնհայտ է, որ ստեղծված համատեքստում հնարավոր չէ մեծ ակնկալիքներ ունենալ բանակցային գործընթացի այս հանգրվանից։ Պաշտոնական տեքստերն առայժմ բավականին զուսպ են ու թերևս առաջիկա օրերին կարելի է ընդհանուր պատկերացում կազմել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին՝ հետևելով դիվանագիտական աղբյուրներից սպասվող արտահոսքերին։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'