Ինչպես ազատվել աշնանային սթրեսից
LIFEԻհարկե, լինել բարձր տրամադրությամբ և հոգեկան հավասարակշիռ վիճակում, միշտ հաճելի է, սակայն աշնանանային եղանակները հայտնի են ոչ միայն իրենց ռոմանտիզմով, այլև աշնանանյին սթրեսներով և ընկճվածությամբ: Past.am-ի հղմամբ` ռուս հոգեբաններն առաջարկում են մի քանի տարբերակներ՝ ազատվելու աշնանանյին ընկճվածությունից: Պայքարում ենք սթրեսի դեմ: Սթրեսը մեր կյանքում հայտնվում է տարբեր ձևերով՝ բանալին չգտնելիս ամբողջ տունը քանդելուց մինչև սպասքը կոտրելը: Որպեսզի առավոտը սկսվի առանց նյարդայնանալու, հարավոր է մի փոքր կանոնակարգել կյանքը:
1. Հավաքվեք սկսած երեկոյից՝ մաքրեք կոշիկները, պատրաստեք հագուստ, հավաքեք պայուսակը: Այսպես դուք կխնայեք մոտ 30 րոպե առավոտից, և կկարողանաք հանգիստ նախաճաշել:
2. Զարթուցիչը 15 րոպե ավելի շուտ միացրեք, որպեսզի առանց շտապելու արթնանանք:
3. Կա այսպիսի արտահայտություն, որ ցանկացած խամ մատիտ ավելին է քան լավ գլուխը: Այսինքն գրանցեք ամեն ինչ, ինչը կարևոր է կամ գրեթե ամեն ինչ:
4. Պատճենեք բոլոր փաստաթղթերը և պահեք ապահով տեղում, կարելի է կրկնօրինակել նաև բանալիները:
5. Աշխատեք կրել հարմար հագուստ: Դա չի նշանակում, որ կարճ շրջազգեստներն ու բարձրակրունկները վատ են: Եթե դրանցում հարմար է, ապա շատ լավ: Երբ դուք անհարմար եք զգում հագուստի մեջ, սկսում եք նյարդայնանալ, թերագնահատում եք Ձեզ, անընդհատ ուղղվում եք և ի վերջո կատաղում եք:
6. Սկսում ենք դասակարգել առաջնահերթություննրը, անգամ մանրուքներում: Պետք է նաև դասակարգել մեծ ու փոքր գործերը, որպեսզի իմանանք՝ ուր ուղևորվել, և որքան գործ կա անելու:
7. Ունեցեք Ձեզ համար նպատակներ:
8. Ժամանակին հանգստացեք: Շրջապատի բոլոր գործերը Ձեզ վրա վերցնելով, դուք ինքներդ ձեզ վատություն եք անում: Երբեմն կարելի է նաև խնդրել հարազատների օգնությունը:
9. Ժամանակին կերեք: Ուտելիքիքց հրաժարվելը խթանում է սթրեսը: Անգամ եթե Դուք նիհարում եք, միշտ կարելի է մի փոքր բան ուտել: Դիետիկ սնունդը կամ բանջարեղենը լրիվ հերիք է:
10. Հետևեք ինքներդ Ձեզ: Անքան հաճելի է դիտել հայելու մեջ, երբ արտացոլանքը Ձեզ դուր է գալիս: Բացի դրանից՝ խնամված մարդը ինքնավստահ է, այսինքն շանսերը մեծանում են կյանքում ինչ-որ բան ավել հասնելու:
11. Տան, պայուսակի, աշխատանքային սեղանի դասավորելի ևս իջեցնում է սթրեսը:
12. Մի ալարեք, ալարկոտությունը կյանքի ամենամեծ թշնամին է:
Արուսիկ Տիգրանյան



