Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Նի­կոլ Փա­շի­նյա­նի «փաս­տե­րը»

ANALYSIS

Երեկվա ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց «նոր Հայաստանի» մասին՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին։ Նա լրագրողների հետ հանդիպմանը նշել է, թե փաստերն ավելի շատ են, պարզապես կլոր թիվ է ներկայացնում։ Դեռ երեկ մենք ճշգրտորեն կանխատեսել էինք Փաշինյանի ասուլիսի կառուցվածքը, անգամ՝ բովանդակությունը, ու այս դեպքում տխուր ենք, որ մեր կանխատեսումն իրականություն դարձավ։ Հեղափոխության հաղթանակից ընդամենը մեկ տարի անց Հայաստանում քաղաքականությունը դարձել է խիստ կանխատեսելի, ու իշխանության ու նրա առաջին դեմքի մոտ այնքան սահմանափակ է կրեատիվ ռեսուրսը, որ հեշտությամբ կարելի է կանխատեսել իրադարձությունները, ասուլիսների բովանդակությունը, հրապարակային ելույթները, նույնիսկ՝ մոդելավորել գործընթացները։

Երեկ Փաշինյանի խոսքում, ըստ էության, նոր ոչինչ չկար, ու մի քանի ժամ շարունակ վարչապետը ներկայացնում էր իր լայվերի, ֆեյսբուքյան գրառումների, հարցազրույցների, ելույթների հանրագումարը՝ ավելի ընդարձակ ու հանգամանալից, կամ, ինչպես խոստացել էր, կետ առ կետ։

Հայաստանում, այնուամենայնիվ, չի վերանում վիճակագրական մանիպուլ յացիայի արատավոր ինստիտուտը։ Դրանից օգտվել են մինչհեղափոխական շրջանի գրեթե բոլոր վարչապետները, դա մնում է նաև Նիկոլ Փաշինյանի հիմնական «զենքը»։ Իշխանության առաջին դեմքերը համառորեն չեն ուզում գիտակցել, որ անապացուցելի թվերը, պերճախոս վիճակագրությունը մեր հասարակության վրա զրոյական ազդեցություն է ունենում՝ հաճախ հանգեցնելով հակառակ էֆեկտի։ Համենայն դեպս, մի փոքր այլ էին այս ասուլիսից սպասելիքները։ Անկեղծորեն սպասում էի, որ վարչապետից լսելու եմ կոնկրետ ծրագրեր, հայեցակարգեր, բովանդակություն, այլ ոչ թե ծաղր, հեգնանք, սպառնալիք ու անսահմանափակ անհիմն հայտարարություններ։

Հայաստանը շարունակում է մնալ կարգախոսների երկիր, որոնց հետևում հասարակությունն ուզում է տեսնել կոնկրետ գործեր, ոչ թե խոստումներ, ոչ թե սին խոսքեր, այլ՝ արդյունք։

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը շատ ավելի բովանդակային կլիներ, եթե լսեինք անկեղծ խոսակցություն այն մասին, թե ինչու տակավին հնարավոր չի լինում ապահովել տնտեսության թռիչքաձև աճ, իսկ տնտեսության ակտիվությունը չի գերազանցում մինչհեղափոխական շրջանի ցուցանիշները։ Կամ՝ ինչո՞ւ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը չկարողացավ ապահովել ներդրումային բում, մանավանդ, որ նման խոստումներ Փաշինյանը տալիս էր թե՛ հեղափոխության հարթակից և թե՛ վարչապետության առաջին ամիսներին։

Կնճռոտ այս հարցերի պատասխանները երեկ չլսեցինք, մյուս կողմից՝ թվերի ու խոստումների ձևով Փաշինյանը ձևավորեց հանրային սպասումների նոր միջավայր։ Սակայն վարչապետի հեղափոխական պաթոսն ու հռետորաբանությունն այլևս նախկինի պես չեն գերում հասարակությանը, որը վերջապես ուզում է ապրել բարեկեցիկ կյանքով։ Հեղափոխությունից մեկ տարի հետո մարդիկ ուզում են տեսնել կոնկրետ արդյունքներ ու այլևս հոգնել են գեղեցիկ խոստումներից ու կարգախոսներից, ինքզինքը մեջբերելու, ինքն իրենով հիանալու, իրականությունից իսպառ կտրված ապրելու գործելաոճից։ Առավել ևս՝ ամեն ինչ անցյալի վրա գցելու ու անցյալի ստվերների հետ կռիվ տալու մոլուցքից:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome