Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Հեղափոխության «նշանակված» «թշնամիները», կամ՝ փնտրվում են մեղավորներ

ANALYSIS

Հայաստանում իշխանափոխությունից հետո ներկա իշխանությունը որքան էլ անփորձ է համարվում, այնուամենայնիվ, նրա քաղաքական հատվածը հասկանում է, որ իրենց շատ դժվար է լինելու հանրության սպասումները արդարացնել։ Ուստի օգտագործվում է հին, բազմաթիվ անգամ կիրառված սցենարը՝ նշանակվում են մեղավորներ, ներքին «թշնամիներ»։

Ի սկզբանե գործող իշխանությունը հասարակությունը բաժանեց երկու մասի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների։ Հեղափոխականների, որոնք, ըստ իշխանությունների, փորձում են կերտել «նոր Հայաստան», և հակահեղափոխականների, որոնք ռևանշիստական քայլերով սաբոտաժ են անում։ Հետագայում՝ Երևանի ավագանու և ԱԺ ընտրությունների նախաշեմին, հեղափոխականներ-հակահեղափոխականներ տերմինաբանությունը սինխրոն փոխակերպվեց սևերի-սպիտակների։ Մինչև դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունները որպես իշխանությունների ծրագրերի ձախողման, դանդաղման կամ անորոշության մեղավորներ նշվում էին ՀՀԿ-ականները։ Ընտրությունների ընթացքում, կոնֆրոնտացիոն սցենարով օգտագործելով սև-սպիտակ բաժանումը, ինչը որևէ աղերս չուներ թավշյա հեղափոխության սիրո և հանդուրժողականության կարգախոսի հետ, «իմքայլականները» իշխանությունը ամբողջությամբ վերցրեցին։

Կատարվածից հետո ակնհայտ էր, որ հակահեղափոխականությունը ջախջախվել է։ Բայց արի ու տես, որ դրանից հետո էլ, երբ տոտալ իշխանությունը գտնվում է Փաշինյանի ձեռքում, իրական արդյունքներ տեսանելի չեն։ Դա ապացուցեց նաև վարչապետի վերջին ասուլիսը, որտեղ հնչած 100 կետերը վկայեցին, որ իրական գործ ու արմատական փոփոխություններ այս ընթացքում չեն կատարվել։ Եվ պարզ է, որ այս պարագայում նոր մեղավորներ են անհրաժեշտ։

ՀՀ դեպքում արտաքին թշնամիներ նշանակելը դժվար գործ է, դա նաև վտանգավոր է։ Հայաստանը չի կարող թշնամի նշանակել ՌԴ-ին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին, լավագույն դեպքում ներքին անհաջողությունները կարելի է դուրս գրել Ադրբեջանի, առավելագույնը Թուրքիայի վրա։ Սակայն այդ քայլն էլ առանձնապես չի «անցնում», քանի որ դրանով ժամանակին զբաղվել են և՛ Լևոն ՏերՊետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը։ Այնպես որ, այդ հնարքն այլևս արդիական չէ։ Այդ իսկ պատճառով պետք է մատնանշել նոր թիրախներ. ՀՀԿ-ի փոխարեն երևան է գալիս նոր «հակահեղափոխականություն»՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները համոզված են, որ թիրախային այս խումբը դեռ շատ փոքրաթիվ է, սակայն, միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում նշում են, որ նրանք են սաբոտաժ անում և խոչընդոտում հեղափոխության հաջողությունները։

Այս վարկածը նույնպես համոզիչ չէ, այդ իսկ պատճառով շատ ավելի «վտանգավոր թշնամի» ընտրվեց. պարզվեց, որ հակահեղափոխականությունն այժմ ասոցացվում է Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, հասարակության մի մասի հետ։ Բոլորիս էլ հասկանալի է, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտան անթերի չէ, սակայն, այնուամենայնիվ, Արցախում ատելի չէ, և ինչպես երբեմն Արցախում են շեշտում, անիծվող չէ։ Եվ այս պարագայում հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների արգելակը, հակահեղափոխության օջախը հանկարծ համարվում է Արցախը։ Նույնիսկ Արցախում քննարկվող համահայկական թեմաները, օրինակ՝ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովը, որին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀՀ և Արցախի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները, ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով համարվում էր հակահեղափոխականների հավաք։

Ներկայումս մենք մտել ենք թշնամիներ փնտրելու բավականին վտանգավոր փուլ. 29 հազար քառակուսի կմ տարածքից մենք անցնում ենք, ըստ էության, ընդհանուր Հայրենիքի մաս կազմող Արցախի տարածք, և բոլորին էլ հասկանալի է, որ դա զգալիորեն թուլացնում է հայկական դիրքերը, ինչը վտանգում է Արցախյան հարցի շուրջ իրավիճակը։ Սա կարող է հանգեցնել նրան, որ հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական էլիտաների միջև կարող են բավականին լուրջ հակասություններ առաջանալ՝ սկսած անձնականից, մինչև մարտավարական։ Կարևոր է, որպեսզի ՀՀ և Արցախի ղեկավարները շատ արագ փակեն այս հարցը։ Հայաստանում պետք է ընկալվի, որ եթե Արցախի գործող և նախկին նախագահները ինչ-որ հարցով, զուտ մարդասիրական, դիմում են Հայաստանի ղեկավարությանը, ապա դա միայն իրենց անձնական ցանկությունը կամ ամբիցիան չէ։ Նրանք են փոխանցում թե՛ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, թե՛ Արցախի հասարակության մի մեծ մասի տրամադրությունները։ Հակառակ դեպքում, եթե Արցախում նման տրամադրություններ չլինեին, անկախ նրանից՝ Փաշինյանը կցանկանար հեղափոխությունն արտահանել Արցախ, թե ոչ, վաղուց փողոցները ողողված կլինեին Արցախի ղեկավարության դեմ հանդես եկող քաղաքացիներով։ Բայց մենք տեսնում ենք, որ նման միտում Արցախում չկա, ծիլերն անգամ չեն երևում։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact