10 շոկային փաստ Բերմունդյան եռանկյունու մասին
LIFEԲերմունդյան եռանկյունու առեղծվածը արդի դարաշրջանի ամենախորհրդավոր ու չբացահայտված առեղծվածն է համարվում: Այն եռանկյունու ձև ունեցող տարածք է` Հյուսիսատլանտյան օվկիանոսում: Գտնվում է Բերմուդա կղզու, ԱՄՆ-ի Մայամի քաղաքի ու Պուերտո Ռիկոյի միջև: Հարյուրավոր մարդիկ, մեծ քանակությամբ նավեր, ինքնաթիռներ են անհետացել այս եռանկյունու սահմաններում: Անհետացումների համար մի շարք բացատրություններ կան՝ գիտականից մինչև առասպելական:
Ահա Past.am-ը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ` այս առեղծվածային երևույթի մասին.
1. Բերմունդյան եռանկյունին փոքր չէ: Այն զբաղեցնում է մոտ 440.000 մղոն ծովային տարածք:
2. Եռանկյունու մասշտաբը ֆիքսված չէ: Նրա ազդեցությունը կարող է նկատվել նաև եռանկյունու սահմաններից դուրս:
3. Անհետացումները կապում են այլմոլորակայինների հետ, սակայն նշվում են նաև տեխնիկական, բնական, աշխարհագրական և այլ պատճառներ:
4. Որևէ նավի կամ ինքնաթիռի անհետացումից հետո նրա բեկորները հնարավոր չի լինում գտնել: Եռանկյունու մոտով է անցնում Գոլֆստրիմ հոսանքը, որը շատ արագ հեռացնում է այդ բեկորները:
5. Վերջին100 տարվա ընթացքում ամենաքիչը 1000 մարդ է անհետացել: Իսկ ամեն տարի 4 ինքնաթիռ և 20 նավ է կործանվում:
6. Ամերիկյան կառավարությունը Բերմունդյան եռանկյունում ունի հատուկ կենտրոն` ստորջրյա փորձարկումների համար: Ամերիկյան նավատորմը այնտեղ փորձարկում է սուզանավերը և տարբեր զենքեր: Բայց դա իհարկե չի կարելի համարել միայն փորձարկումների համար նախատեսված կենտրոն:
7. Մարդիկ վկայում են այս թունելում էլեկտրական մառախուղի առկայության մասին: Չի բացառվում, որ այն միգուցե ժամանակի մեջ ճամփորդելու հնարավորություն է տալիս: Օդաչու Բրյուս Գերնոնը պնդում է, որ ժամանակը այդ թունելում կորցնում է իր ուժը: Նա այդ թունելի վրայով թռչելուց հետո զգացել է, որ արդեն 28 րոպե անցել է, մինչդեռ նա այդ անցումը չի նկատել: Ինքնաթիռի հետ ռադիոկապը կտրվել է և վերականգնվել է միայն Մայամի քաղաքի ափին:
8. Ամերիկյան զինուժի ամենամեծ կորուստներից մեկը եղել է 1945 թ.-ին: Ամերիկյան նավատորմի 5 տորպեդո ռմբակոծիչներ Ֆլորիդայից թռել են Բիմինի կղզի: Առաքելությանը մասնակցել է 14 հոգի: 90 րոպե անց հաղորդում է ստացվել, որ կողմնացույցը չի աշխատում: Ապա կտրվել է նրանց հետ կապը: Ռմբակոծիչները այդպես էլ չեն հայտնաբերվել: Նրանց փրկության համար ուղարկված 3 ինքնաթիռները նույնպես անհետացել են:
9. Առաջինը Բերմունդյան եռանկյունու մասին հիշատակել է Կոլումբոսը: Նա գրառել է, որ նավի կողմնացույցը դադարել է աշխատել, ապա երկնքում ասուպ է նկատվել:
10. Բերմունդյան եռանկյունին այն հազվագյուտ վայրերից է, որտեղ կողմնացույցը ցույց է տալիս ոչ թե մագնիսական, այլ իսկական հյուսիսը: Դա շփոթմունքի պատճառ է դառնում: Արդյունքում շատ նավեր ու ինքնաթիռներ կորցնում են տեղանքում կողմնորոշվելու ունակությունը:



