Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հենրիխ Մխիթարյանը եվրոպական առաջնորդներին մեծ հնարավորություն տվեց». The Independent-ը ֆուտբոլիստի շուրջ սկանդալը կապել է ԼՂ հակամարտության հետ

SPORT

Բրիտանական The Independent պարբերականն անդրադարձել է Եվրոպայի մարզական հանրության շրջանակում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկին՝ «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման համար Բաքու չմեկնելու որոշմանը:

«Հայազգի կիսապաշտպանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության հետ կապված անվտանգության մտավախությունների պատճառով կարևոր հանդիպումը բաց թողնելու որոշումը «Արսենալ»-ի երկրպագուներին, բրիտանական մեդիային, քաղաքական գործիչներին և մեկնաբաներին իրարանցման մեջ է գցել: Բայց արդյո՞ք Արևմտյան Եվրոպան իրապես հասկանում է  նրա որոշման պատճառը, այն, որ դա կապված է Հարավային Կովկասում լարվածության հետ: Հիասթափեցնող է, որ Ունայ Էմերիի անկեղծ խոստովանությունն առ այն, որ ինքն «իսկապես գլուխ չի հանում քաղաքականությունից», կարող է կիրառելի լինել նաև Եվրոպայի արտգործնախարարների դեպքում: Համայնքների պալատում Թոմ Ուոթսոնն ու Ջերեմի Ռայթը համաձայնեցին, որ եզրափակչին ներկա գտվելու ցանկություն ունեցող հայկական ազգանուններով անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը ստվերում է գեղեցիկ խաղի հեղինակությունը: Սակայն մտահոգության այս բավական փուչ (նույնիսկ եթե անկեղծ) արտահայտման ներքո Մխիթարյանի գործում ուրվագծվում է բավական լուրջ քաղաքական հարց. ի՞նչ պետք է արվի Եվրոպայի և Ասիայի հատման գծում գտնվող ամենախորքային արմատավորված էթնիկ հակամարտություններից մեկի հարցում»,-գրում է պարբերականը՝ նկատելով, որ հայերն ու ադրբեջանցիները, որպես կանոն, հյուրասեր ժողովուրդներ են, սակայն երբ գործը հասնում է իրար մեջ «լեզու գտնելուն» այդ հյուրասիրությունն ավարտվում է:

Այնուհետև The Independent-ը պատմական համատեքստում ներկայացնում է  հայ-ադրբեջանական բարդ փոխհարաբերությունները, հիշատակում է Հայոց ցեղասպանությունը, արցախյան հիմնախնդրի պատմությունը, Սումգայիթում հայկական ջարդերը:

«Մխիթարյանի հետ կապված դեպքի հանրայնացումը լույս է սփռել այս քիչ հասկացված հակամարտության վրա, ուստի՝ Եվրոպան պետք է նոր թափ հաղորդի Բաքվի և Երևանի միջև միջնորդական ջանքերին: Կարճ ասած՝ Մխիթարյանի դեպքն ու Եվրոպայի եզրափակիչը չպետք է այս տարածաշրջանի և դրա ժողովուրդների նկատմամբ անտարբերության բացառություն լինեն, ինչը բնորոշ է Արևմտյան Եվրոպայի քաղաքական գործիչներին: Եվրոպայի նպատակը պետք է  խաղաղ բանակցային գործընթացի նոր ինտենսիվացումը լինի»,-եզրափակել է աղբյուրը:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts