Արմուշը՝ կերտած դերերի, «Քարե դարդ» սիթքոմի և ընտանիքի մասին
LIFEԵւս մի քանի օր եւ «Քարե դարդ» սիթքոմը եթերում կլինի, իսկ մինչ սիթքոմի հեռարձակումը Life.panorama.am-ը զրուցել է դերասան, հումորիստ Արման Խաչատրյանի, նույն ինքը՝ «Վիտամինցի» Արմուշի հետ, ով իր յուրօրինակ դերն ունի սպասվելիք «Քարե դարդ» սիթքոմում:
«Այս օրերին զբաղված ենք «Քարե դարդ» սիթքոմի նկարահանումներով: «Քարե դարդը» շատ հետաքրքիր գաղափար ունի իր մեջ, այս սիթքոմի միջոցով հեռուստադիտողը հնարավորություն կունենա վիզուալ կերպով կարճ ժամանակով տեղափոխվել քարե դար: Սիթքոմի հիմնական գաղափարը նրանում է, որ մեր օրերի «քուչի լավ ախպերներից» մեկը խուսափելու համար իր պարտքերից, ճանապարհներ փնտրելով՝ ընկերոջ անսարք ժամանակի մեքենայով ընկնում է քարե դար, որտեղից էլ սկսում են հետաքրքիր զարգացումները»,- պատմեց Արմուշը:
Նոր սիթքոմում իր կերպարի մասին խոսելիս՝ Արմուշը նշեց. «Իմ հերոսը ամուսնացել է ցեղապետի աղջկա հետ, եւ չնայած նա այնքան էլ լավ հոգ չի տանում իր ընտանիքի մասին, շատ վատ որսորդ է, բայց շատ բարի եւ միամիտ է, հենց իմ հերոսի լավ արժանիքների համար էլ ցեղապետի աղջիկը, հաշվի չառնելով հոր կարծիքը, ամուսնացել է նրա հետ»:
Շարունակությունն այստեղ:



