Արդյոք Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը կարողացե՞լ է հաղթահարել ալկոհոլից ու թմրանյութերից կախվածությունը
LIFEՔորթնիի նախկին ամուսին Սքոթ Դիսիկը աստիճանաբար նորմալ կյանքին է վերադառնում,-տեղեկացնում է Past.am-ը: Նա ճաշել է Քրիս Ջեների հետ Կալիֆորնիայի սուշի ռեստորաններից մեկում, մինչդեռ դրանից 3 օր առաջ նա դեռ բուժվելիս է եղել ալկոհոլից ու թմրանյութերից կախվածության պատճառով: Քրիս Ջեների հետ նկարներում նա երջանիկ ու առողջ տեսք է ունեցել: 32-ամյա Սքոթը 28 օր բուժվել է Քլիֆսայդում:

Նրա կախվածության պատճառով Քորթնի Քարդաշյանը ընտանիքի հորդորներով չեղյալ է հայտարարել իրենց 10 տարվա միությունը: Բուժման կուրսն ավարտելուց հետո նրան նկատել են Քորթնիի ու երեխաների տուն այցելելիս:
Ինչպես ասել է Քիմը հարցազրույցի ժամանակ՝ իր քրոջ համար շատ դժվար է միայնակ մայր լինելը:

Նա ավելացրել է, որ ամեն դեպքում Սքոթը նույնպես իրենց ընտանիքի անդամ է, ու իրենք ցանկանում են, որ նրա մոտ ամեն ինչ լավ լինի: Սքոթը դեպի լավն է գնում, և դա շատ է ուրախացնում իրեն:

Քլիֆսայդը 4-րդն է: Մինչ այդ Սքոթ Դիսիկը այցելել է նմանատիպ ևս 3 կենտրոններ: Նրա համար նույնպես շատ դժվար ժամանակներ են:
Ռեալիթի շոուի թրեյլերում նա պատմել է բաժանման մասին, թե որքան դժվար է հեռանալ սիրելիներից, շրջապատված լինել բոլորով, ապա միանգամից ոչ ոքի չունենալ կողքիդ: «Ես կայացրել եմ իմ կյանքի ամենավատ որոշումը»,- ասել է Սքոթը բաժանման մասին:



