Yerevan, 30.May.2026,
00
:
00
BREAKING


Հե­ղի­նա­կա­վոր կենտ­րո­նի «հա­կա­հե­ղա­փո­խա­կան» կան­խա­տե­սումն ու մեր տնտե­սու­թյան լավ տրա­մադ­րու­թյու­նը

ANALYSIS

Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թվականի արդյունքներով տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցության վարկանիշները, որի համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր, իսկ ներդրումային միջավայրը՝ քաղաքական առումով ոչ բարենպաստ։ Համաձայն հրապարակված վարկանիշավորման, Հայաստանի Հանրապետության համար քաղաքական ազդեցությունը տնտեսության վրա գնահատվել է բարձր ռիսկային, իսկ կանխատեսումները՝ բացասական։ Այդպիսով, «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը կոչ է արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին ու դոնորներին խուսափել ՀՀ-ում ներդրումներ և ֆինանսական գործառնություններ իրականացնելուց, քանի որ մեծ է հավանականությունը, որ ներդրողները կունենան զգալի կորուստներ, որոնց չափը կախված կլինի տարբեր քաղաքական գործոններից։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է ֆեյսբուքյան գրառումներով անդրադառնալ տարբեր միջազգային կառուցների՝ Հայաստանին տրված դրական գնահատականներին, այս դեպքում՝ կառավարության ղեկավարը լռում է, իշխանության տարբեր ներկայացուցիչների արձագանքները նույնպես բացակայում են, թեև գործ ունենք հեղինակավոր վերլուծության հետ։

Եթե նույնիսկ «Օքսֆորդ Անալիտիկսի» վերլուծությունը չլիներ, ակնհայտ էր, որ հետհեղափոխական Հայաստանում ներդրումային միջավայրը, մեղմ ասած, բարենպաստ չէ, ինչը բազմաթիվ բաղադրիչների հանրագումար է, որքան էլ վարչապետը բարձրաձայնի, թե տնտեսությունը լավ տրամադրություն ունի: Ենթադրում ենք՝ առաջիկայում կխոսվի տնտեսության հոգեկան առողջության կամ, ասենք, ֆիզիկական վիճակի մասին:

Գլոբալ առումով՝ Հայաստանում ավարտված չէ, այսպես կոչված, ադապտացիոն փուլը, այլ խոսքով, եթե դուրս գանք ակադեմիական ձևակերպումների կաղապարից, ապա Հայաստանը չի հաղթահարել պերմանենտ հեղափոխության ցիկլը։

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ թմբկահարում էր այն թեզը, որ Հայաստանում ներդրումներ չեն լինելու, քանի դեռ խորհրդարանական արտահերթ ընտրություններ չեն անցկացվել, այլ խոսքով՝ քաղաքական հարթության վրա ֆորմալիզացված չեն հեղափոխության արդյունքները։ Իհարկե, այս փաստարկը որևէ կերպ չէր հիմնավորվում, որովհետև վարչապետն ու նրա շրջապատը չէին բերում գեթ մեկ փաստարկ՝ ապացուցելու համար, թե նախկին ԱԺ-ն կառավարության տնտեսական կամ կառուցվածքային բարեփոխման որ փաթեթի ընդունումն է տորպեդահարել։ Նոր խորհրդարանը ձևավորվեց ու արդեն վեց ամսից ավելի գործում է, սակայն ներդրումային բում չկա, ավելին՝ սահմանադրական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն ու կառավարությունն այս ընթացքում չեն հասցրել անգամ Հարկային օրենսգիրքը բարեփոխել, ինչի հետևանքով օտարերկրյա ներդրողների համար տակավին անհասկանալի են տնտեսական խաղի կանոնները։

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարվեց տնտեսական հեղափոխության մասին։ Շատերիս մեջ հույսեր արթնացան, որ կառավարությունը վերջապես մի կողմ է թողնելու պոպուլիզմը ու զբաղվի կոնկրետ գործով, մարդկանց կյանքի որակը բարելավելուն միտված գործունեությամբ։ Սակայն մինչև հիմա անհայտ է, թե որոնք են տնտեսական հեղափոխության չափանիշները, որոնցով մեկ, երկու, երեք, հինգ տարիների կտրվածքով կարող ենք գնահատել Նիկոլ Փաշինյանի թիմի գործունեության արդյունավետությունը։ Հայեցակարգ պարզապես գոյություն չունի, ու կաբինետը հընթացս է փորձում բովանդակություն հաղորդել Նիկոլ Փաշինյանի հերթական գեղեցիկ կարգախոսին։ Փաշինյանի ավելի քան մեկ տարվա կառավարման ընթացքում մարդկանց կյանքի որակն ամենևին էլ չի բարելավվել, ու մեծ է մտավախությունը, որ տնտեսական հեղափոխություն կոչվածը ոչ թե ռացիոնալ ծրագիր է, այլ ժամանակի ընթացքում կարող է լինել գործիք, որով իրականություն դառնան սեփականության վերաբաժանման ու «կուլակաթափության» կոնկրետ գործողություններ։

Հիմա էլ մոդայիկ են խոսակցություններն անցումային արդարադատության ու վեթթինգի մասին, այլ խոսքով՝ կրկին պետական համակարգը ենթարկվելու է ցնցումների, անհրաժեշտ բարեփոխումները փոխարինվելու են սուբյեկտիվ քմահաճություններով, ինչը հուշում է, որ ներդրումների չսպասենք գոնե առաջիկա տարիներին։

Առհասարակ՝ երկրներում, որտեղ հասարակությունները պարբերաբար սորտավորվում են, բաժանվում են «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների», որտեղ գործադիր իշխանության հայացքի ներքո ձևավորվում է հնազանդ խորհրդարան կամ վարչապետի հրահանգով փակվում են դատարանների մուտքեր, պետք չէ ակնկալել տնտեսության զարգացում կամ ներդրումային բում։ Ոչ մի օտարերկրյա ներդրող չի ցանկանում հայտնվել պոտենցիալ «ասֆալտին պառկողի» կամ «պատին ծեփվողի» կարգավիճակում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield