Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


Ին­չո՞ւ էր անտ­րա­մա­դիր Նի­կոլ Փա­շի­նյա­նը

ANALYSIS

ԵՏՄ վերջին գագաթաժողովը Հայաստանի համար, ըստ ամենայնի, դրական ընթացք չի ունեցել։ Նման դատողության հիմքն ամենևին էլ չճշտված տեղեկությունները չեն, ինչի մասին անընդհատ բարձրաձայնում են իշխանության ներկայացուցիչները, երբ փաստարկված քննադատում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը որևէ հարցում։ Հարցը նույնիսկ այն չէ, որ Փաշինյանին Նուր-Սուլթանում, ըստ էության, «մեկուսացրեցին»՝ բացառությամբ նրա, շքանշաններ հանձնելով ԵՏՄ անդամ բոլոր պետությունների ղեկավարներին։ Սա մի կերպ հնարավոր է վերագրել արարողակարգային անհարթություններին։

Նիկոլ Փաշինյանը հիասթափված է ավելի լուրջ պատճառով, ինչի հետևանքով ԵՏՄ գագաթաժողովի մասին որևէ գրառում չարեց անգամ իր ֆեսբուքյան էջում կամ կառավարության վերջին նիստի մեկնարկին հարկ չհամարեց անգամ խոսել Նուր-Սուլթանում տեղի ունեցած հոբել յանական նիստի մասին, որն, ի դեպ, նախագահում էր հենց Հայաստանի վարչապետը։

Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետին առավելապես հուզում է այն հանգամանքը, որ չի հաջողվում հաղթահարել հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո նկատվող ճգնաժամը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանն, ըստ էության, զիջեց իր դիրքերը՝ ամիսների ընթացքում այդպես էլ չստանալով Մոսկվայի աջակցությունը, Մարտի 1-ի գործով երկու կարևոր ֆիգուրանտներ գտնվում են Ռուսաստանում, ու չկա որևէ հեռանակար, որ նրանք կարտահանձնվեն Հայաստան, ավելին՝ հավաստի լուրերի համաձայն՝ մեր դաշնակից երկրում քաղաքական ապաստան է ստացել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։

Այս բոլոր փաստերը պատահականություն չեն ու գալիս են լրացնելու Հայաստանի նոր իշխանության հանդեպ Մոսկվայի վերաբերմունքը, որը ջերմ կամ դաշնակցային անվանել ուղղակի հնարավոր չէ։ Նուր-Սուլթանում Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպման հնարավորության մասին ամենևին էլ նախկինները կամ ընդդիմադիր մամուլը չէին հայտնել, այդ լուրը շրջանառու էր դարձրել Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որից հետո տիրաժավորվել էր Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից։ Նուր-Սուլթանում այդ հանդիպումը, սակայն, չկայացավ ու առնվազն անհասկանալի է իշխանության ներկայացուցիչների «մուննաթը» մամուլի ու ընդդիմության վրա։

Իհարկե, հայտնի ճշմարտություն է՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, սակայն կարծում եմ՝ այս դեպքում իշխանությունները պետք է պատասխան տան, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, ինչո՞ւ են դրանք կորցրել իրենց բնականոնությունը, ինչը կարող է լուրջ մարտահրավերներ ստեղծել Հայաստանի անվտանգության համար, նաև՝ ԼՂ կարգավորման գործընթացում։ Իշխանությունները շարունակում են լռել, սակայն ակնհայտ է, որ Պուտինին սիրաշահելու քաղաքականությունը սպառել է իրեն, որովհետև վարչապետի հրապարակային հռետորաբանությունն, ըստ էության, կապ չունի իրական քաղաքականության հետ, որի հետևանքով հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը միայն խորանում է։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas Market