Ինչու՞ է Քիմին անհանգստացնում երկրորդ երեխայի ծնունդը
LIFEՔիմ Քարդաշյանը ամուսնացած է աշխարհի ամենահայտնի արտիստներից մեկի հետ: Նա հասկանում է, որ նման հայտնության կին լինելը իր առաջ բազմաթիվ պահանջներ է դնում:

Ինչպես հայտնում է ռեալիթի աստղը՝ նրան հիմնականում անհանգստացնում է այն, որ որդու ծնվելուց հետո նա միգուցե չկարողանա ամուսնուն ու դստերը տալ այն ուշադրությունը, որի կարիքը նրանք ունեն: Բացի դա նրան անհանգստացնում է նաև հենց երկու երեխա ունենալու փաստը:

«Իմ ամուսինը մեծ ուշադրության կարիք ունի: Յուրաքանչյուր երեխա մեծ ուշադրության կարիք ունի: Ես փորձում եմ ամեն ինչ անել և ցանկանում եմ յուրաքանչյուրին էլ նույն չափով ուշադրություն հատկացնել»:

Քիմին մնացել են հղիության վերջին 6 շաբաթները, իսկ նա արդեն հոգնել է այդ ամենից: Նրան քննադատել են հղիության մասին ոչ դրական արտահայտվելու համար, բայց նա հերքել է այդ փաստը. «Ես այնքան ազնիվ եմ հղիության երևույթի նկատմամբ: Ես կարծում եմ՝ երբեմն մարդիկ մտածում են, թե ես անշնորհակալ եմ, դժգոհ, որ հղի եմ: Ինձ համար այս ժամանակներում իսկապես շատ դժվար է հղի լինելը»: Նա շարունակելով ավելացրել է, որ իրեն օրհնված է զգում, բայց «օրվա վերջում չեմ կարծում, որ հնարավոր է այս վիճակից գոհ լինել»,- նշել է աստղը:



