Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն ու ան­տա­գո­նիզմ

ANALYSIS

Աղմկոտ դատավարությունները լինելու են մեր կյանքի անբաժանելի մասն առաջիկա առնվազն մի քանի տարիների ընթացքում։ Այդ բազմաշերտ գործընթացների տարբեր փուլերում կարող են լինել թե՛ կալանավորումներ և թե՛ ազատ արձակումներ ու արդարացումներ, դատարանների հասկանալի կամ անհասկանալի որոշումներ։ Այսպիսին է մեր իրականությունը, ու կարծում եմ՝ պետք է խուսափել դատական այս կամ այն իրադարձությունը ճակատագրական կամ շրջադարձային համարելու մոլուցքից։

Գուցե զարմանալի թվա, բայց կարծում ենք՝ այս կամ այն դատավորի սուբյեկտիվությունից, նույնիսկ՝ սխալից ոչ պակաս վտանգավոր են այն միտումները, որ այս օրերին նկատում ենք մեր հանրային, քաղաքական կյանքում։

Անտագոնիզմն ու փոխադարձ ոչնչացման մուլուցքը հասել են վտանգավոր եզրագծի։ Քաղաքականությունը փոխակերպվել է լիակատար գզվռտոցի, երբ օրակարգը ձևավորում են Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի մոլի կողմնակիցներն ու նույնքան մոլի հակառակորդները, անվերապահ պաշտողներն ու անվերապահ ատողները։ Բոլոր առաջնորդների «վկաների» ու «հակավկաների» համար Հայաստանի «ոսկեդարը» ամփոփվում է իրենց կումիրի պաշտոնավարման շրջանով, իսկ դրանից առաջ ու հետո միայն դժբախտություններ են ու խավար։ Չի գործում որևէ բանական փաստարկ, բացատրություն, որ Հայաստանի նորագույն պատմությունը չի կարող այսպես մասնատվել, «սեփականաշնորհվել»։ Երբ պետությունը չի ունենում միասնական քաղաքական պատմություն, ապա մշտապես խարխափում է անցյալի դժնդակ հորձանուտում՝ ապագայի օրակարգ ձևակերպելու անկարողությամբ։

Հայաստանում երբեք չի եղել անհանդուրժողականության այսպիսի մթնոլորտ, երբ յուրաքանչյուր խումբն ունի իր «ճշմարտությունը», ու դրանից դուրս բոլորը ենթարկվում են պարսավանքի կամ անեծքի։

Անտագոնիզմի նման իրավիճակում տեղ չունի իրական, մրցակցային քաղաքականությունը, որը ենթադրում է կոմպրոմիսներ, երկխոսություն, նույնիսկ համաձայնություններ՝ ոչ պոպուլիստական հենքով։ Նման իրավիճակում չի կարող լինել քաղաքական մրցակցություն, ծրագրային պայքար։ 

Անտագոնիզմը խժռում է նաև սահմանադրական կարգավորումները, այն ամենն, ինչը կոչվում է իրավական պետություն։ Նույն դատավորը կարող է լ յումպենի կողմից «կախաղանի» արժանանալ, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակում, իսկ օրեր անց «հերոսանալ»՝ նրան կրկին փակելով։ ՍԴ դատավորը կարող է ինքնահռչակվել՝ որպես դատարանի նախագահ, ու բոլորն անխռով հետևում են իրավական այս «բեսպրեդելին»՝ ծափողջույններով կամ հայհոյանքներով։ Իրավական այս «բեսպրեդելը» շուտով ծնելու է սահմանադրական լրջագույն ճգնաժամ։

Բայց ամենածանրը հոգեբանական, մտածողության այն թույնն ու չարությունն է, որ գնալով կուտակվում է մեր հասարակության տարբեր շերտերի մեջ՝ հայհոյանքով, անեծքով, որևէ մեկի մահը ցանկանալով, հիվանդ մարդու վիճակով կամ որևէ մեկի դանակահարությամբ ուրախանալով, ով էլ նա լինի: Այս վիճակը գնալով խորանում է, ու դա հաղթահարելը չափազանց ծանր է լինելու, եթե շուտափույթ եզրակացություններ չարվեն:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome