Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


Ին­չո՞ւ են «փչաց­նում» Մար­տի 1-ի գոր­ծը

ANALYSIS

Դատախազության օրվան նվիրված միջոցառման ժամանակ վարչապետի և ԱԺ նախագահի կողմից պարգևատրվեցին դատախազության մի խումբ ծառայողներ։

Ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալագրով պարգևատրվեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը։

Եթե Բիշարյանը խրախուսվեր իր անմիջական վերադասի կողմից, փաստն ինքնին հասկանալի կլիներ, սակայն այս պարագայում քաղաքական ենթատեքստն ակնհայտ է. ստացվում է, որ քաղաքական իշխանությունը խրախուսում է դատախազության այն աշխատակցին, որը դատարանում պաշտպանում է իշխանության քաղաքական հակառակորդի դեմ մեղադրանքը։

Կամ՝ իշխանության ու նրա աջակիցների ծափահարություններին է արժանանում վերաքննիչ դատարանի դատավորը, որը երկրորդ նախագահին կրկին կալանավորեց՝ ընթացակարգային ակնհայտ խախտումներով, իսկ այն դատավորները, որոնք «շեղվել» են «քաղաքական գծից», մեկուսացվում են գործընթացից։ Մասնավորաբար ՀՀ գլխավոր դատախազությունն ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Բնավ ցանկություն չունենք արդարացնել կամ մեղադրել Ռոբերտ Քոչարյանին։ Վստահ ենք, որ Մարտի 1-ի գործին քրեա-իրավական գնահատական կարող է տալ բացառապես դատարանը, սակայն այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը հետևողականորեն ապալեգիտիմացնում է Մարտի 1-ի գործը։

Փաստերը, ցավոք, խոսուն են:

Դեռ նախաքննության փուլում պայթեց, այսպես կոչված, գաղտնալսումների սկանդալը, որի համար որևէ մեկը ցայսօր քրեական պատասխանատվության չի ենթարկվել, փոխարենը՝ հանրությունը տեղեկացավ, որ «նոր Հայաստանում» նույնպես դատավորներն անկախ չեն, համենայն դեպս՝ կարող են ուղղորդվել գործադիր իշխանության կողմից։ Սա էապես ստվեր նետեց նախաքննության վրա։

Հիմա էլ՝ դատական գործընթացի ժամանակ են տեղի ունենում «տարօրինակ» իրադարձություններ։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ցուցում է տալիս՝ արգելափակել դատարանների մուտքերը, խոսում է վեթթինգի մասին, որի համատեքստում վերաքննիչ դատարանը խիստ կանխատեսելի որոշում է կայացնում՝ Ռոբերտ Քոչարյանին երրորդ անգամ կալանավորելու մասին, հիմա էլ փորձ է արվում քննությունից հեռացնել դատավորի, որն իշխանության սցենարից տարբերվող որոշում է կայացրել։

Նման իրավիճակում Մարտի 1-ի գործում գերիշխող է դառնում քաղաքական բաղադրիչը, ինչի մասին երկրորդ նախագահի պաշտպանական թիմը հանդես է եկել բազմաթիվ հրապարակային հայտարարություններով։ Մեծ է վտանգը, որ այս ամենն ապալեգիտիմացնելու է վերսկսվող դատավարությունը՝ նույնիսկ անկախ այն բանից, թե ինչ վճիռ կկայացնի դատարանը։ Այլ խոսքով՝ կրկնվում է նույն սխալը, որն արձանագրվել է Սերժ Սարգսյանի նախագահության օրերին, երբ Մարտի 1-ի գործով կայացվել են տասնյակ որոշումներ, որոնք հիմա վերանայվում են ՄԻԵԴ-ում։ Եթե Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը շարունակվի նույն տրամաբանությամբ, ապա կանխատեսելի է, որ կունենանք ոչ թե բացահայտում, այլ դարձյալ՝ ՄԻԵԴ սրբագրող որոշումներ;

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas Market