Դժբախտ դեպքն օգնել է Ադելին «Օսկար» ստանալ
LIFE1in.am-ը գրում է.
Իր երրորդ ալբոմի թողարկման նախօրեին, որին երգչուհին տվել է «25» անվանումը, Ադելը սենսացիոն խոստովանություն է արել: Նա ասել է, որ եթե չլիներ իր վիրահատությունը, ապա իր ձայնն այլ կերպ կհնչեր: Եվ այն ժամանակ նրան չէր հաջողվի «Սկայֆոլ» ֆիլմի երգն այնպես փայլուն կատարել և ստանալ «Օսկար», հայտնում է 7days.ru-ն:
Իրականում երգչուհու հենց առաջին ալբոմը`«19», նրան մեծ ճանաչում է բերել: Սակայն Ադելն ինքն այն ժամանակ այնքան էլ գոհ չէր իր ձայնից: Նա շատ էր ծխում և ձայնը մի փոքր խռպոտ էր: Հետո նա հանկարծ հիվանդանում է: 2011 թվականին նրա ձայնալարերում արյան զեղում է առաջանում և նրան շտապ վիրահատում են: Բուժումից հետո երգչուհին զարմանքով հայտնաբերում է, որ կարողանում է այնպիսի բարձր նոտաներ վերցնել, որն իրեն առաջ անհասանելի էր: Իսկ հղիությունը նրա ձայնը դարձնում է ավելի խորը: «Այնպես որ, հիմա, եթե մեկն ուզում է ինձ հետ մրցել ամենաբարձր և ամենացածր նոտաների մասով` ես պատրաստ եմ»,- հայտարարել է նա:



