Մոդելը հետևորդներին վախեցրել է Instagram-ում իր «իրական» լուսանկարներով
LIFE1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում բնակվող մոդել Սթինա Սանդերսը վախեցրել է հետևորդներին Instagram-ում իր «իրական» լուսանկարներով, հաղորդում է People-ը: Նշվում է, որ լուսանկարների հրապարակումից հետո Սանդերսի օգտահաշվի ընթերցողների թիվը նվազել է ավելի քան 13-10 հազարով:
Մեկ շաբաթվա ընթացքում Սանդերսը երկրպագուների հետ կիսվել է չմշակված լուսանկարներով: «Ես ցանկանում էի իմանալ` ինչ կլինի, եթե դադարեմ տեղադրել գլամուր լուսանկարներ և կիսվեմ նկարներով, որոնցով դուք, ըստ էության, չէիք կիսվի նույնիսկ ձեր ընկերների հետ»,- հայտարարել է 24-ամյա մոդելը:
Սանդերսը հրապարակել է իր առօրյա կյանքի լուսանկարները, այդ թվում` «տձև» սելֆիներ: «Ես կարծում էի, որ իմ հետևորդների թիվը նույնը կմնա, և որ ես չեմ ստանա like-եր, սակայն ամեն ինչ հակառակը ստացվեց` ես ստացա like-երի հոսք և հետևորդների հսկայական թվի պակասեցում»,- հստակեցրել է մոդելը` խոստանալով շարունակել հրապարակել առավել «իրական» լուսանկարներ:




