Դեռ ամբողջովին դուրս չեմ եկել նարկոզի ազդեցությունից. Ջուլիա Սաղաթելյանի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել
LIFELife.panorama.am-ը գրում է.
Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանի ողնաշարի վիրահատությունը, որը բարեհաջող է անցել. այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին, ով դեռեւս շատ թույլ էր եւ գտնվում էր նարկոզի ազդեցության տակ.
«Քանի որ արդեն հավաքվել էր անհրաժեշտ գումարը, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլոր սրտացավ մարդկանց, ուստի երեկ կատարվեց ողնաշարիս վիրահատությունը, հիմա էլ դեռ ամբողջովին դուրս չեմ եկել նարկոզի ազդեցությունից»:
Մեր այն հարցին, թե ոտքի վիրահատությունը ե՞րբ է լինելու, Ջուլիան պատասխանեց. «Դեռեւս այս մի վիրահատությունից պետք է վերականգնվեմ, այնուհետեւ, եթե ամեն բան բարեհաջող ընթանա, կարվի նաեւ ոտքիս վիրահատությունը, ինչից հետո, բժիշկների խոսքերով, կկարողանամ քայլել»:
Life.panorama.am-ը դերասանուհուն շուտափույթ ապաքինում եւ առողջություն է մաղթում:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



