Yerevan, 23.March.2026,
00
:
00
BREAKING


Բույրերի հորոսկոպ. ո՞ր օծանելիքն են նախընտրում կենդանակերպի նշանները

LIFE

ԽՈՅԵՐ

Այդ կրակոտ նշանի նշանաբանն է «Մի~շտ առաջ»: Խոյերը ոգեշնչված ծրագրեր են մշակում, սակայն միշտ չէ, որ նրանք իրականացնում են այդ ծրագրերը: Եթե Դուք ցանկանում եք նրանց ծաղիկներ նվիրել, ապա հիանալի ընտրություն կկատարեք, եթե վարդակակաչ կամ թրաշուշան պարգեւեք նրանց: Նրանք սիրում են վառ արտահայտված բույրով դասական օծանելիք: Սուր բույրերը նրանց ակտիվացնում են, դարձնում ավելի նպատակասլաց եւ ուշադիր: Փայտի նրբերանգը բարելավում է ինքնազգացողությունը եւ ոգեշնչում է բարի գործերի: Խոյերին տպավորում է ալ-կարմիր փաթեթով օծանելիքը: Կանանց աստղերը խորհուրդ են տալիս հետեւյալ բույրերը՝ Allure, Coco, Opium, Chanel 5, Magic Noire, իսկ տղամարդկանց՝ Kenzo, Green Jens, M. Jordan, One Men Show:

ՑԼԵՐ

Ցլերը երջանիկ են, երբ իրենց ընտանիքում խաղաղություն եւ ներդաշնակություն է տիրում: Նրանք տրամադրված չեն նորարարությունների եւ ցանկացած փոփոխությունների: Սիրում են բնությունը եւ զուրկ չեն ռոմանտիկայից: Յասամանի ճյուղը նրա մոտ երջանկության գլխապտույտ է առաջացնում: Ցլերի համար ամենաներդաշնակ բույրերը տարբերվում են ծաղկի քաղցր նրբերանգներով, ինչպես նաեւ բերգամոտի (տանձի տեսակ) թարմ հոտով: Այդ պարֆյումը խթանում է նրանց էսթետիզմի զգացումը եւ շքեղության հանդեպ հակումը: Մամուռի բույրը նրանց օգնում է հարմարվել ցանկացած փոփոխությունների եւ նորույթների՝ նրանց ավելի գործնական եւ ակտիվ տրամադրվածություն հաղորդելով: Ցլերը անչափ կուրախանան, եթե նրանց մեծ վառ կանաչ կամ կարմիր տուփով օծանելիք նվիրեն: Կին-Ցլերի համար առավել ներդաշնակ բույրերն են Amarige, Champagne, Organza, XS, իսկ տղամարդկանց՝ Egoist, Fahrenheit, Hugo, Yatagan:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակները չափազանց հետաքրքրասեր են եւ նոր գաղափարների կողմնակիցներ են, նրանք ցանկանում են փորձել ամեն ինչ, ինչի պատճառով հաճախ այրվում են: Նրանք սիրում են վարդեր եւ հովտաշուշաններ: Ցլերի դրախտը վարդերով պատված այգին է: Նրանց ակտիվ կենսակերպին համապատասխանում են թարմ, ցիտրուսային բույրերը: Այսպիսի բույրերը դրական ազդեցություն ունեն նրանց հոգեկան աշխարհի վրա եւ նպաստում է հավաքված եւ զուսպ վիճակին: Համեմունքների եւ թարմ կանաչեղենի բույրերը հանգստացնում են նրանց նյարդային համակարգը: Նվիրե’ք նրանց արտասովոր եւ միաժամանակ չարաճճի տեսքով բաց դեղին կամ երկնագույն սրվակով օծանելիք, եւ այդ նրանց աննկարագրելի հաճույք կպատճառի: Կին-Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս այնպիսի բույրեր, ինչպիսիք են 5-Avenue, 1881-Cerruti, L’Eua Par Kenzo, Pleasures, իսկ տղամարդկանց, նրանց կարծիքով, դուր կգան Aqua Digio, Blue Jens, Versus, What About Adam:

 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Զգայուն եւ էմոցիոնալ Խեցգետինների համար չափազանց կարեւոր է հանգիստ մթնոլորտը եւ ներդաշնակությունը: Խեցգետինը ջրի նշան է, ահա թե ինչու նա նախընտրում է իր հանգիստը վայելել ծովափին, որտեղ նա էներգիայի չափաբաժին է ստանում: Ծովի թարմ բույրը եւ կակտուսի ծաղիկների բույրը ոգեշնչում են Խեցգետնին: Նրան դուր են գալիս ամառային ծաղկի եւ մրգերի բույրերը: Հասմիկը Խեցգետնին ուժ է տալիս: Նրա համար լավագույն նվերը կլորավուն ձեւով մուգ դեղին օծանելիքի սրվակն է: Նրանք նաեւ սիրում են սպիտակ գույնը, որը խորհրդանշում է լույս եւ մաքրություն: Կին-Խեցգետիններին ամենից շատ կհամապատասխանեն հետեւյալ բույրերը՝ Aqua Digio, Escape, L’Eua D’Issey, Magnetic, իսկ տղամարդկանց աստղերը խորհուրդ են տալիս Cool Water, 1881-Cerruti, Joop/Read, Pleasures:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծները օժտված են անսպառ էներգիայով, որի առկայությանը կարելի է միայն նախանձել: Նրանց կատարյալ պարֆյումը ծաղիկի եւ դասական բույրերի համադրությունն է: Ամենից հզոր Առյուծը արձագանքում է հագեցված բույրերի: Նարգիզի թարմ բուրմունքը ոգեշնչում է նրան եւ անհետացնում է մռայլ մտքերը: Փայտի նրբերանգները զարգացնում են ինքնավստահության զգացումը: Առյուծը երջանկությունից կխելագարվի դեղին, կանաչ կամ ոսկեգույն տուփի մեջ յուրօրինակ երեւակայությամբ փաթեթավորված մեծ սրվակով օծանելիքից: Կանանց համար առավել համապատասխան օծանելիքներից են Eternity, Miss Dior, Paris, Poison, իսկ տղամարդկանց համար հարմար են Havana, Polo Sport, Romo Uomo, Zino Davidoff:

ԿՈՒՅՍԵՐ

Լույսերից շատերը չափազանց խելամիտ են, եւ սիրում են, երբ ամեն ինչ կանոնակարգված է: Նրան պատշգամբը սովորաբար կորած է կանաչի մեջ: Նրանց համար չափազանց կարեւոր է նյութական բարեկեցությունը: Հզոր ծաղկային եւ էքզոտիկ բույրերը կարող են նրանց ռոմանտիկ տրամադրություն պարգեւել, եթե միայն իրականության զգացումը չգերակշռի նրանց մեջ: Կույսերին դուր են գալիս խիստ ուրվագծերով սրվակները: Նրանց վրա անմոռանալի տպավորություն կարող է թողնել կապույտ կամ կանաչ փաթեթը: Կին-Կույսերին աստղերը առաջարկում են այնպիսի բույրեր, ինչպիսիք են Anais Anais, Diva, Paloma Picasso, Roma,իսկ տղամարդկանց ամար նախընտրելի են Jazz!, One, Sculpture, Angel:

 

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքները օդի նշան է, եւ, գուցե, հենց այդ պատճառով է, որ նրանք հեշտությամբ հաղթահարում են այն, ինչը մյուսների համար անքուն գիշերների է վերածվում: Նրանք գերադասում են վարդեր եւ ֆրեզիաներ: Նրանց պարտեզներում տնկած են Անուտայի աչիկներ եւ աշնանային ծաղիկներ: Ծխախոտի ջերմ բուրմունքը նրանց ինքնավստահություն եւ համարձակություն է հաղորդում: Դուք հաճույք կպատճառեք Կշեռքներին, եթե Դուք նրանց կանոնավոր ուրվագծերով, կլորավուն ծայրերով սրվակ նվիրեք, որ փաթեթավորված կլինի կապույտ ու կանաչ գույներով: Կին-Կշեռքներին կարող են դուր գալ այնպիսի բույրեր, ինչպիսիք են Gabriela Sabatini, Poeme, Priscilla Presley, Venezia, իսկ տղամարդկանց կարելի է նվիրել Hugo, Declaration, Boss Elements, Black Seans:

ԿԱՐԻՃՆԵՐ

Եռանդուն Կարիճը միշտ անում է այն, ինչ ուզում է: Նրա նշանաբանն է «Ամեն ինչ կամ ոչինչ»: Եթե դուք կարողանաք լավ տրամադրել նրանց ձեր նկատմամբ, համարեք, որ դուք շատ հավատարիմ ընկեր եք ձեռք բերել: Կարիճները կապույտ ծաղիկներ են սիրում, գուցե, այն պատճառով, որ այդ գույնը ջրի գույնն է.այն նրանց հանգստացնում է: Նրանք սիրում են նարգիզի նուրբ բուրմունքը: Ցիտրուսային բույրերը խթանում են նրանց հոգեւոր ուժերը: Վանիլի բուրմունքը բարելավում է նյարդակին Կարիճի տրամադրությունը՝ փափկեցնելով նրա հոգեւոր կոնֆլիկտները եւ ավելի հասանելի դարձնելով նրան: Կարիճին կարող է տպավորել մուգ կապույտ, մուգ կարմիր կամ մուգ կանաչ փաթեթով ասւմետրիկ սրվակը: Կին-Կարիճներին համապատասխանում են հետյալ բույրերը՝ Contradiction, Extravagance, D’Amarige, Vanessa, իսկ տղամարդկանց դուր կգան Tommy, L’Eua D’Issey, Eternity, Dune:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Գրեթե բոլոր Աղեղնավորները լավատես են: Նրանց տարերքը կրակն է եւ օգնում է նրանց իդելաներ փնտրել: Աշխարհի եւ մարդկանց հանդեպ դրական տրամադրվածության շնորհիվ նրանք շատ ընկերներ ունեն: Գերբերաների փունջը կշարժի նրանց սրտի նուրբ լարերը, իսկ նարդոսի, ցիտրուսայինների եւ մամուռի բույրերը Աղեղնավորների վրա կենաց ջրին հավասար ազդեցություն ունեն: Նրանց չափազանց դուր կգա ոչ ավանդական ուրվագծերով սրվակ թագավորական կապույտ կամ կրակի պես կարմիր փաթեթում: Կին-Աղեղնավորներին խորհուրդ են տրվում հետեւյալ օծանելիքները՝ L.B.de Ricci, Sculpture, S.Jacomo, Champs Elysees, իսկ տղամարդկանց՝ աստղերը խորհուրդ են տալիս օգտագործել Escape, One, Bulgari, Dolce & Gabbana:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Կենդանակերպի այս նշանի մարդկանց համար մեծ նշանակություն ունեն ավանդույթները, օրենքը եւ ավանդույթները: Այծեղջյուրները գերադասում են կամելիաները: Նրանց դուր են գալիս ծխախոտի եւ կաշվի նրբերանգներ պարունակող բույրերը: Մամուռի հագեցված հոտը, փայտի եւ դեղաբույսերի բուրմունքը խթանում են նրանց ուշադրությունը: Նվիրեք նրանց թարմ բույրով եւ ծաղիկի կամ մրգերի նրբերանգներով օծանելիք՝ մուգ կապույտ կամ մուգ կանաչ փաթեթում: Կանանց դուր կգան այնպիսի պարֆյումներ, ինչպիսիք են Ocean Dream, Organza, , Rocco Barocco Silver, իսկ տղամարդկանց կարելի է նվիրել Hugo, Yatagan, Havana, Green Jens:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսները բացառապես բարձր են գնահատում ազատության եւ անկախության զգացումը: Նրանք միշտ նորույթներ են փնտրում եւ ձգտում են կանխատեսել ապագան: Հակում ունեն նրբաճաշակ ծաղկի բույրի, ատկապես վարդի եւ նարնջի հանդեպ: Այս բույրերը նրանց ե’ւ ոգեշնչում են, ե’ւ հանգստացնում: Ցանկալի է, որպեսզի որպես նվեր Ջրհոսները ստանան սառը կապույտ, արծաթագույն երանգներով փաթեթով օծանելիք: Կանաք բարձր կգնահատեն հետեւյալ բույրերը՝ Anais Anais, 1881-Cerruti, XS, Oh Lala, իսկ տղամարդիկ՝ Kenzo, Polo Sport, Opium, Roma Uomo:

ՁԿՆԵՐ

Չնայած նրան, որ Ջկները չափազանց նրբազգաց են, նրանք ընդունակ են նաեւ աշխույժ գործողությունների, որոնք թույլ են տալիս նրանց հաղթահարել բոլոր անախորժությունները: Ձկները ենթագիտակցաբար կապված են շաւշանների եւ խոլորձի հետ: Նրանց գեղեցկության զգացումը արտահայտվում է հազվագյուտ ծաղիկների եւ մամուռի բույրի միջոցով: Պատկառուկի բույրը ոգեշնչում է Ձկներին եւ հզորացնում է մտերիմների հետ կապը: Մամուռի ծանր բույրը նրանց մոտ քնքշությունն երեւկայությունն են զարգացնում: Ձկներին կարելի է հաճույք պատճառել՝ նրանց նուրբ ուրվագծով ու պաստելային փաթեթով սրվակ նվիրելով: ԱՍտղերը խորհուրդ են տալիս կանանց հետեյալ բույրերը՝ Champs Elysees, Roma, Jungle, Diva, իսկ տղամարդկանց հաստատ դուր կգան Fahrenheit, Sculpture, One Men Show, Minotaure օծանելիքները:

NEWS.am STYLE

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California