Yerevan, 15.July.2026,
00
:
00
BREAKING


5 արգելված գրքեր

LIFE

Պատմության ընթացքում գրականությունը միշտ քննադատվել է գրաքննադատների կողմից: Շատ գրքեր արգելվել են ժողովրդի շրջանում, մասնավորապես, այնպիսիք, որոնք պարունակել են քաղաքական, կրոնական թեմաներ կամ ուղղակի շատ են եղել բաց տեսարանները: Բայց այսօր տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ ինտերնետի միջոցով կարող ենք կարդալ տարբեր տեսակի թեմաներ բռնության, թմրանյութերի և այլնի մասին ՝ առանց վախենալու, որ կքննադատվենք մեկի կողմից:

Past.am-ը Ձեզ է ներկայացնում ժամանակին արգելված 5 գրքեր, որոնք, հավանաբար, ավելի օգտակար ու արժեքավոր նյութ են պարունակում:

1. Brave New World, Aldous Huxley (1932) ( «Նոր քաջ աշխարհը») ԷՈՒԹՅՈՒՆԸ:

Գրվել է 1931-ին, տպագրվել է մեկ տարի անց: Հաքսլին ծաղրել է Հ. Ջ. Ուելսի Men Like Gods («Մարդը ինչպես Աստվածները») վեպի ուտոպիական ապագան: Նրա ծաղրը, սակայն, նման չի եղել 1984-ին Ջորջ Օրվելի ծաղրին: Շեշտը դնելով այդ շրջանի հիմնական թեման համարվող ինդուստրացիայի վրա՝ Հաքսլին իր գրքում քննարկել է անհատի ինքնության կորուստի և հասարակության աճող տարանջատման խնդիրները ավերիչ ուժի պատճառով: ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԳԵԼՎԵԼ: Սկզբում Իռլանդիան գիրքը օգտագործել է երեխայի ծնունդին վերաբերող իր վիճելի թեմաների համար, նախքան ԱՄՆ-ի մի շարք նահանգներ փորձեր են արել դա հանել դպրոցական ծրագրից ՝ իր «բացասական թեմաների պատճառով»:

2. The Grapes of Wrath, John Steinbeck (1939) ( «Զայրույթի պտուղները») ԷՈՒԹՅՈՒՆԸ:

Վեպը պատմում է գյուղական շրջանում «Մեծ դեպրեսիայի» ազդեցությունների մասին ծանոթ պատմությունը: Վեպը կենտրոնացած է կիսովի աշխատանք կատարող Ջոդերի ընտանիքի վրա, ովքեր երաշտի, ծանր տնտեսական վիճակի ու գյուղատնտեսության մեջ կատարված փոփոխությունների պատճառով եկել են Օկլահոմայից: Չունենալով ուրիշ գնալու տեղ՝ նրանք հազարավոր այլ ընտանիքների հետ միասին եկել են Կալիֆոռնիա ՝ հույս ունենալով գտնել բնակվելու տեղ, աշխատանք և արժանապատվություն: ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԳԵԼՎԵԼ: Այն արգելվել է ԱՄՆ-ում և այրվել ժողովրդի աչքի առաջ: Մարդիկ շոկի են ենթարկվել գրքում պատկերված աղքատների նկարագրություններից, որը սակայն հեղինակը հետագայում անվանել է շրջապատում գոյություն ունեցող իրականության՝ ընդամենը մաքրված, զտված տարբերակը:

3. The Satanic Verses, Salman Rushdie (1988) («Սատանայական տողեր») ԷՈՒԹՅՈՒՆԸ:

Ռուշդիի գիրքը պատմում է հնդիկ գաղթականի պատմությունը, ով ապրում է ժամանակակից Անգլիայում: Ավիավթարից հետո ողջ մնալով ՝ Գիբրիիլ Ֆարիշտան, ով Բոլիվուդի գերաստղ է եղել, ստիպված նորից է կյանքը կառուցում, մինչ մյուս փրկվածը՝ գաղթական Սալադին Չամչան, փչացնում է իր կյանքը ամբողջությամբ: ԻՆՉՈ՞ ՒԷ ԱՐԳԵԼՎԵԼ: Իսլամական հասարակության շատ անդամներ համարել են, որ Ռուշդին անարգել է իսլամը: Վենեսուելայում մարդ կբանտարկվի 15 ամսով, եթե տեսնեն այդ գիրքը կարդալիս: Ճապոնիայում տուգանքներ են սահմանված նրանց համար, ովքեր կվաճառեն գրքի անգլերեն տարբերակը: Նույնիսկ ԱՄՆ-ում երկու մեծ գրախանութներ հրաժարվել են վաճառել գիրքը մահվան սպառնալիքներ ստանալուց հետո:

4. The Perks of Being a Wallflower, Stephen Chobsky (1999) ( «Առանց կավալերի կին լինելու առավելությունը») ԷՈՒԹՅՈՒՆԸ:

Գիրքը պատմում է մի դեռահասի՝ Չառլիի պատմությունը, ով բազմաթիվ նամակներ է գրել իր անանուն ընկերոջը: Լինելով դեռահաս՝ Չարլին մանրամասն նկարագրել է իր ինքնամփոփությունը, պատանեկան սեռական ցանկասիրությունը, չարաշահումը և թմրանյութերի օգտագործումը: ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԳԵԼՎԵԼ: Դրա պարզ սեռական ենթատեքստը, մասնավորապես միասեռականության թեմաները ամերիկյան գրադարաններից դրա հեռացման պատճառ են դարձել:

5. American Psycho, Brett Easton Ellis (1991) ( «Ամերիկացի հոգեկանը») ԷՈՒԹՅՈՒՆԸ:

Էլիսի պատմությունը սերիական մարդասպան և անսխալական բիզնեսմեն Փեթրիք Բեյթմենի մասին սկսվում է Նյու Յորքի հարուստ մասում 1980-ականներին ապրող մի մարդու կյանքի վերապատմումով: Հենց գիրքը զարգանում է, նրա կյանքի լուսավոր խաբուսիկության փոխարեն բացահայտվում է դրա ավելի չարագուշակ կողմը: ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԳԵԼՎԵԼ: Ով տեսել է ֆիլմը, կհասկանա արգելքի պատճառը: Գերմանիան այն համարել է անչափահասների համար վտանգավոր և արգելել է դրա վաճառքը: Այն արգելված է եղել Կանադայում մինչև վերջերս: Այն նաև արգելված է Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում:

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee