Մահվան բանտը՝ «Ալկատրաս». Ահա, թե ովքեր կարողացան փախչել այս բանտից և ինչ եղավ նրանց հետ
LIFE«Ալկատրաս»-ը մարդու կողմից ստեղված ամենադաժան վայրերից է աշխարհում։
Orer.am-ը փորձել է պարզել, թե ինչու՞ է ասվում, որ այնտեղից երբեք հնարավոր չէր փախչել և ի՞նչ սարսափելի փաստ արձանագրեց տարիներ առաջ այնտեղ ուղևորված հետազոտական խումբը:
Ալկատրասը իսպաներեից թարգամվում է որպես «անանցանելի լեռ»: Այն գտնվում է Կալիֆորնիա նահանգում՝ Սան-Ֆրանցիսկոյի հարակից կղզում:
Կղզու տարածքը օգտագործվել է որպես պաշտպանիչ շերտ տեղի բնակիչների համար, հետագայում դարձել է ռազմական կենտրոն, այնուհետև հատուկ նշանակության բանտ, որտեղ բանտարկված էին աշխարհի ամենավտանգավոր հանցագործները:
Կար այսպիսի մի ասացվածք՝
«Եթե դու խախտես օրենքը՝ կհայտնվես բանտում, եթե խախտես բանտի օրենքը՝ կհայտնվես «Ալկատրասում» »:
Հետաքրքրական է, որ հենց «Ալկատրաս»-ում է կրել իր պատիժը աշխարհի ամենավտանգավոր հանցագործներից մեկը՝ Ալ Կապոնեն:
Բանտի ստեղծման համար հիմք է դարձել հանցագործներին կանգնեցնելու անկարողությունը: Այդ, իսկ պատճառով պետական մարմինները որոշեցին ստեղծել մի այնպիսի բանտ, ուր մտնելու մտքից անգամ հանցագործները կսարսափեին:
Դրա համար ընտրվեց Սան-Ֆրանցիսկոյի հարակից կղզին: Կղզու չորսկողմը ջուր էր, և կղզու վրա գտնվող շինության պատերը նեխել էին: Այնտեղից անտանելի հոտ էր գալիս և հնարավոր չէր մեկ րոպե անգամ գտնվել դրա ներսում: Տեղացիները այն համարում էին «Սատանի կղզի»: Կղզուց մինչև Սան-Ֆրանցիսկո ընկած ջրային տարածքը կազմում էր 2 կիլոմետր, անանցանելի 2 կիլոմետր, քանի որ ջրում վխտում էին շնաձկները:
«Ալկատրաս»-ից փախուստի փորձ եղել է 15 անգամ, սակայն նրանցից մի մասին գնդակահարել են անվտանգության աշխատակիցները, իսկ մյուսներին կերան շնաձկները: Տպավորություն կար, որ այնտեղից փախչել անհնար է, բայց 4 բանտարկյալ ապացուցեցին հակառակը:
1961թ-ի դեկտեմբերին բանտարկյալներ Ֆրենկ Մորիսը, եղբայրներ Ջոն և Կլարիս Էնգլինները և Ալեն Վեստը կազմեցին փախչելու բարդ ծրագիր, որը իրագործելու համար նրանցից պահանջվեց 1 տարի: 18 տարի այնտեղ գտնվող բանտարկյալներից մեկը նրանց պատմեց տանիքում գտնվող օդատար անցքերի մասին, որոնք այնքան նեղ էին, որ հնարավոր չէր անցնել, սակայն տղաները հասկացան, որ տարիների ընթացքում խոնավությունից փափկած բետոնը հեշտ կլինի քանդել:
Գործիքները պատրաստեց Էնգլինը՝ ճաշի գդալներից: Նրանք օրվա ընթացքում ընդամենը մեկ անգամ էին կարողանում գդալով փորել պատը, որից հետո բախվեցին երկաթե խողովակներին և անհրաժեշտ էր գտնել սղոց: Սղոցի ձայնը խլացնելու համար տղաները դիմեցին նվագող բանտարկյալների օգնությանը, որոնց թույլատրված էր նվագել օրվա մեջ մեկ ժամ: 14 ամիս չափազանց զգուշորեն աշխատելով՝ նրանք հասան տանիքի օդատար անցքերին:
Նրանք իրենց հետագա անելիքները քննարկում էին հացի ժամին, քանի որ միայն այդ ժամանակ էր բանտարկյալներին թույլատրվում շփվել միմյանց հետ:
Նրանք կավից և բանտի վարսավիրի հավաքած մազերից պատրաստեցին մանեկեններ, դրանք դրեցին անկողնում և իրենց փորած անցքերով դուրս եկան տանիք, սակայն Ալեն Վեստը չկարողացավ գնալ, քանի որ հսկողության տակ էր: Տանիք հասնելով նրանք հրեցին երկաթե դուռը, որը մեծ աղմուկ առաջացրեց, սակայն բանտարկյալները հասկացան, որ տղաները արդեն տանիքում են և սկսեցին աղմկել՝ շեղելով հսկիչների ուշադրությունը: Այդ ընթացքում 3 բանտարկյալները հասցրեցին ցատկել և ընկնել ջուրը:
Զարմանալի է, բայց այսքանով ավարտվեց «Ալկատրաս»-ի պատմությունը: Ջուրը նետվելով՝ տղաները անհետացան և մինչ օրս չեն գտնվել ո՛չ նրանք, ո՛չ նրանց մարմինները:
Դեպքից հետո բանտը փակվեց, իսկ բանտարկյալները տեղափոխվեցին Ամերիկայի տարբեր բանտեր:
Այժմ «Ալկատրասը» ոչ թե բանտ է, այլ թանգարան, ուր գնացողները սարսափահար փախչում են:
Շարունակությունը՝ այստեղ