Քնքուշ արտաքինին ավելացրեք հմայք, և աշխարհը ձեր ոտքերի տակ է. Սոֆի Լորեն
LIFEՍոֆիա Վիլլանի Շիկոլոնեն (20.09.1934 թ.) իտալուհի դերասանուհի և երգչուհի է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր՝ այդ թվում 5 «Ոսկե գլոբուս» և 2 «Օսկար»:
1. Քնքուշ արտաքինը դեռ ամենը չէ, բայց ավելացրե՛ք հմայք, և աշխարհը ձեր ոտքերի տակ է:
2. Կինը, ով լիովին վստահ է իր գեղեցկությանը, վերջիվերջո կկարողանա բոլորին էլ համոզել դա:
3. Սերն ամոթխած դաշտային ծաղիկ է, այլ ոչ մարգագետնի վարդ: Նրան լավ է այնտեղ, որտեղ այն աճել է:
4. Կինը տղամարդու կյանքի ձն է, ոճը և մակարդակը:
5. Գեղեցկությունն արժե այն բանին, որ դրա համար պայքարեն:
6. Խելացի կանանց տղամարդիկ նկատում են, գեղեցիկներին աչքերով առանձնացնում են ամբոխից և միայն հմայիչներին չեն մոռանում:
7. Ոչինչ գեղեցիկ չի լինում բոլոր տեսակետներից:
8. Եթե աղջիկը երիտասարդ ժամանակ չափազանց լավն է, սակայն ցրված է և ոչինչ իր ավարտին չի հասցնում, գեղեցկությունը շուտ կանցնի: Իսկ եթե նա ունի արտաքին շատ համեստ տվյալներ, բայց ուժեղ բնավորություն, հմայքը տարիների հետ կաճի:
9. Ասում են, որ դեմքի թերություններն անհրաժեշտ է թաքցնել: Ի՞նչ է թերությունը: Շատ հաճախ անսովոր դիմագծերն ավելի լավ է ընդգծել, քան թաքցնել:
10. Եթե ձեզ բախտ է վիճակվել պահպանել ձեր մեջ երեխայի հոգին, ապա կյանքում լավագույն բաները ձեզ համար դեռ առջևում են:
Աղբյուրը` life.panorama.am



