Սքեյթբորդ քշող բուլդոգը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
LIFEԲուլդոգ ցեղատեսակի ներկայացուցիչներից մեկը սահմանել է ռեկորդ՝ սքեյթբորդով անցնելով 30 մարդկանց կողմից կազմված թունելով,-տեղեկացնում է Past.am-ը: Մրցությունն անցկացվել է Պերուի մայրաքաղաք Լիմայում: Օտտոն ցատկել է ընթացքի մեջ գտնվող սքեյթբորդի վրա և պահել հավասարակշռությունը այդ արագության տակ: Այս դիրքով նա անցել է 30 մարդկանց ոտքերի արանքով՝ սահմանելով նոր ռեկորդ: 4-ամյա շունը կարողացել է հաղթահարել նաև արգելքը և ղեկավարել է սքեյթբորդը շրջանցման ժամանակ՝ ոչ ոքի ոտք չհարվածելով:
Սքեյթբորդի հայտնի մարզիկ Վալենթայն Քացը հարցազրույցի ժամանակ կիսվել է իր տպավորություններով. «Կարծում եմ՝ շատ լավ է, որովհետև նրա շրջանցում կատարելու ձևը բավականին տպավորիչ է շան պարագայում»: Մարզիկը նաև ավելացրել է, որ հստակ զգացվում է, թե ինչպիսի հաճույք է նա ստանում իր հմտությունները ցուցադրելիս:



