Հնդիկ հայտնի ո՞ր դերասանն է առաջարկում հայերին սովորել իր դերասանական դպրոցում
LIFEBlognews.am-ը գրում է.
Վարդան Սարգսյանը շարունակում է ներկայացնել Հնդկաստանը «Տնից հեռու» հաղրոդման շրջանակներում, իսկ այս անգամ BlogNews.am-ին պատմել է հնդիկ դերասանի առաջարկի մասին .«Քանի որ մենք առաջին հայկական հեռուստաալիքն էինք, որոնց հանդիպում էր հնդկական կինոյի աստղ Անանդ Բալռաջիմը, նա որոշեց անակնկալ հայտարարությամբ հանդես գալ, բոլոր նրանք ովքեր ունեն տաղանդ և ցանկանում են նկարահանվել հնդկական ֆիլմերում, դիմեն «Տնից հեռու» ծրագրին և նա լավագույններին կհրավիրի Մումբայ»:

Վարդանը նաև նշեց, որ չնայած հաղորդում այսօր է եթերում լինելու, բայց անոնսից հետո բազում նամակներ և լուսանկարներ են ստացել. «Այսօր ծրագիրը դիտելուց հետո [email protected] հասցեին ուղարկեք երեք լուսանկար,որոնք անմիջապես կուղարկվեն դերասան Անանդ Բալրաջիին:Աստղի կողմից ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան անվճար սովորել նրա դպրոց ստուդիայում:Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է»:




