Բժիշկները խորհուրդ են տալիս հղիներին վարժություններ անել
LIFEԿանայք մտածում են, որ հղիության ժամանակ պետք է հանգիստ նստել և զգույշ լինել: Կարիք չկա անհանգստանալու: Բժիշկները հայտնում են, որ հղի կանանց անհրաժեշտ է առավոտյան արթնանալ ու վարժություններ անել,-գրում է Past.am-ը: Դանդաղ վազելը ու յոգան հրաշալի վարժություններ են: «Առողջ քաշը պահելը կարևոր է ամբողջ կյանքի համար: Բայց դա դառնում է անհրաժեշտություն, երբ կինը հղի է կամ պլանավորում է հղիանալ»,- ասում է բժիշկ Փեթրիք Կաթալոնեն:

«Հղիությունը չպետք է գիտակցվի որպես սահմանափակող կարգավիճակ: Դա հրաշալի ժամանակաշրջան է կյանքի փոփոխության համար»,- ավելացնում է Ռաուլ Արթալը: Կանանց խորուրդ են տալիս հղիության ընթացքում խուսափել շատ գիրանալուց մի շարք պատճառներով: Գեր մայրիկները ավելի շատ են հակված վաղաժամ ծննդաբերության, մահացած կամ խնդիրներ ունեցող երեխաներ ունենալուն:

Գեր հղիները կարող են տառապել նաև սրտի խնդիրներով, հղիության շրջանին բնորոշ շաքարախտով և արյան խտացումով: Նրանք ավելի շատ են ծննդաբերում կեսարյան վիրահատությամբ և նրանց մոտ ավելի շատ են հանդիպում բարդացումները, օրինակ՝ վարակները: Իսկ վարժությունները կարող են օգտակար լինել առողջ քաշը պահպանելու համար: Քայլելը ամենալավ տարբերակն է: Հեծանիվ քշելը, լողալը և այլ վարժություններ նույնպես օգտակար են: «Առաջին եռամսյակից հետո խուսափե՛ք մեջքի հետ կապված վարժություններց»,- նշել են մասնագետները:



